wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ 4

      Լավագույններին երաշխավորում ենք
      ԱՇԽԱՏԱՆՔ

      Սկիզբ: 11.09.18
      Ավարտ: 11.11.18

      Գրանցման վերջնաժամկետ՝ 10.09.18

      ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ՝

      ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿՎԱՐԻ՝

      Երաշխավորում ենք՝

      -հիմքային գիտելիքների տրամադրում և ուսուցում 24 դասաժամերի ընթացքում,
      -լավագույներին աշխատանքի ապահովում մեզ մոտ,
      -ամբողջ գումարի հետ վերադարձ՝ դասընթացը Ձեզ համար արդյունավետ չլինելու դեպքում:

      Դասընթացը ներառում է՝

      հիմնական թեմաներ, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջային մենեջերի մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ձևավորման համար

      5 պատճառ՝ ինչու մասնակցել դասընթացին՝

      1. գործնական պարապմունքներ
      2. դասավանդում է ոլորտի լավագույն մասնագետներից մեկը
      3. դասերը անց են կացվում երեկոյան ժամերին 
      4. պրակտիկայի ձեռքբերում դասընթացի շրջանակներում
      5. լավագույններին աշխատանքի ապահովվում

      Դասընթացի արդյունքում՝

      դասընթացի արդյունքում ուսումնասիրող մասնակիցը կստանա զբոսաշրջային մենեջերի մասնագիտական գիտելիքների անհրաժեշտ պաշար, իմացության կիրառման փորձ և ձեռք կբերի ինքնավստահություն ոլորտում ներգրավման, շփման ու հաղորդակցման համար

       

      Դասավանդվող թեմաները՝

      1) ՀՀ Օրենք Զբոսաշրջության և Զբոսաշրջային Գործունեության Մասին

      2) ՀՀ զբոսաշրջային ռեսուրսները, դասակարգումը: Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերի զբոսաշրջային ռեսուրսները

      3) Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի զբոսաշրջային ռեսուրսները

      4) Երևան քաղաքի զբոսաշրջային ռեսուրսները

      5) Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը որպես զբոսաշրջային գրավչություն

      6) Զբոսաշրջային ծառայություններ, դասակարգումը: Զբոսաշրջային ծառայություններ Հայաստանի մարզերում և Երևան քաղաքում

      7) Զբոսաշրջային երթուղիների մշակում. սկզբունքներն ու առանձնահատկությունները

      8) Ճանաչողական և թեմատիկ երթուղիների մշակում

      9) Զբոսաշրջային փաթեթի մշակում

      10) Զբոսաշրջային փաթեթի մշակում ըստ թիրխային խմբի պահանջների. թիրախային խմբի կարիքների վերլուծություն

      11) Զբոսաշրջային փաթեթի ժամաբաշխում, նկարագրություն

      12) Զբոսաշրջային փաթեթի գնի հաշվարկում

      13) Զբոսաշրջային փաթեթի բաղադրիչները լրացնելու համար անհրաժեշտ կոմունիկացիոն կապերն ու տեխնոլոգիաներն

      14) Տրանսպորտային ծառայության ընտրությունը

      15) Հյուրանոցային ծառայության ընտրությունը

      16) Սննդի սպասարկման կազմակերպումը

      17) Զբոսավարի ծառայության կազմակերպումը

      18) Պայմանագրային հարաբերությունները զբոսաշրջությունում

      19) Ֆորս- մաժորային իրավիճակների և ռիսկերի կառավարում

      20) Զբոսաշրջային ապրանքի իրացում

      21) Զբոսաշրջային ապրանքի խթանում և գովազդ

      22) Զբոսաշրջիկի/ հաճախորդի բավարարվածության գնահատում

      23) Զբոսաշրջիկի հետ հետադարձ կապի ապահովում

      Ու՞մ համար է դասընթացը՝

      -նրանց համար, ովքեր հետաքրքրված են զբոսաշրջային մենեջերի աշխատանքով,
      -նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտանալ ներգնա զբոսաշրջության ոլորտում,
      -նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ ՀՀ զբոսաշրջային ռեսուրսին և կիրառել այն զբոսաշրջային շուկայում կայուն դիրք գրավելու համար, 
      -և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ նոր մասնագիտություն կարճ ժամանակահատվածում:

      Լրացուցիչ տեղեկություններ՝

      -դասընթացին զուգահեռ մասնակիցները կստանան դասավանդվող առարկաների և լրացուցիչ նյութերի էլեկտրոնային տարբերակները,
      -յուրաքանչյուր դասի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն ստուգիչ, իսկ ամսվա վերջում ամփոփիչ հարցաշարեր, որոնք կօգնեն մասնակիցներին նյութը հեշտությամբ յուրացնելու գործում,
      -դասընթացը ավարտողները կստանան մասնակցության վկայական, իսկ հաջողությամբ ավարտածները՝ աշխատանքի տեղավորում ONE WAY TOUR-ում,
      -լսարանները հարմարավետ են՝ ապահովված անհրաժեշտ գույքով, ընդմիջմանը կլինի կոֆեբրեյք և զրույց մասնագետի հետ,
      -Հայաստանում տվյալ բնագավառում միջին աշխատավարձը կազմում է 200-250.000 ՀՀ դրամ:

      ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔՆ ԱՄՍԱԿԱՆ՝

      45.000

      35.000

      FAQ

      Ի՞նչ կտա ինձ այս դասընթացը

      Մասնակցելով դասընթացին` Դուք ձեռք կբերեք նոր մասնագիտություն, իսկ լավագույնները կապահովվեն աշխատանքով մեզ մոտ՝ ONE WAY TOUR-ում:

      Ո՞ր ժամերին են սկսվում դասընթացները և ի՞նչ տևողություն ունեն

      Դասընթացները անց են կացվում երեկոյան ժամերին և տևում են 2 ժամ: 

      Ինչպե՞ս մասնակցեմ

      Գրանցվելու համար սեղմեք ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ կոճակին, լրացրեք և ուղարկեք հայտը կամ գրանցվեք անվճար դասին՝ սեղմելով ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ:

      Gayane Gh
      5 stars -
      One Way-ի կազմակերպած ներգնա տուր մենեջերի դասընթացները պարզապես հիանալի էին: Խմբի անդամներից յուրաքանչյուրը ստացավ այն գիտելիքները, որն ակնկալում էր, դեռ ավելին մենք երկու ամիսների ընթացքում ձեռք բեր...

      տեսնել ամբողջը

      Դասընթացին արդեն մասնակցել են`

      Նախորդ դասընթացներ

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024