Հայաստանի տեսարժան վայրերը Արցախ

Տնջրի Ծառ

  • ՄարզԱրցախ
  • Հեռավորությունը Երևանից339.7 կմ
  • ՏեսակԲնության արգելոց

Արցախ

Վայրի մասին

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից 37 կիլոմետր հեռավորությամբ, Մարտունի վարչական շրջանում, Սխտորաշեն գյուղի հանդամասում վեր է խոյանում մի հսկա չինարի ծառ: Ինչպես արցախցիներն են ասում՝ Տնջրի ծառը շուրջ 2045 տարեկան է, տեղացիների պնդմամբ այն նախկին Խորհրդային Միության երկրներում ամենատարեց ծառն է: Ծառն ունի 54 մետրից ավել բարձրություն (համարյա 18 հարկանի շենքի բարձրության), բնի շրջագիծը 27 մետր է, իսկ սաղարթների ստվերի մակերեսը զբաղեցնում է համարյա 1400 քմ տարածք: Սխտորաշենի այս հայտնի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, ինչպես նաեւ Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին: Ծառի տակից բխում է մի հորդառատ, սառնորակ աղբյուր՝ Տնջրու աղբյուրը, որը դարեր շարունակ հագեցրել է հունձ ու կալ անող շինականի ծարավը, սնել հսկա չինարուն, շարժել ջրաղացի քարը: Ըստ պահպանված վիմագիր արձանագրության, աղբյուրը կառուցել են սխտորաշենցի Հավհաննես Կիսիբեկյանը, Ներսես Մուսայելյանը եւ Մանաս Գասպարյանը:

Հետաքրքիր

Փաստեր՝ Տնջրի Ծառ

  1. Տնջրի ծառն անգամ անձնագիր ունի՝ որպես նախկին ԽՍՀՄ տարածքի ամենատարեց եւ ամենաբարձր ծառ:

  2. Ծառի հսկա փչակում, որն ունի 44 քմ մակերես, կարող են տեղավորվել մինչեւ 100 մարդ։

Եղանակ՝ Արցախ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Տնջրի Ծառ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տնջրի Ծառ

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է Տնջրի ծառը։

Տնջրի ծառը հսկա չինարի է Արցախում։ Արցախցիների խոսքով՝ այն շուրջ 2045 տարեկան է, և տեղացիների պնդմամբ դա նախկին Խորհրդային Միության ամենատարեց ծառն է։ Ծառն անգամ անձնագիր ունի՝ որպես նախկին ԽՍՀՄ տարածքի ամենատարեց և ամենաբարձր ծառ։

Որտե՞ղ է գտնվում Տնջրի ծառը։

Ծառը գտնվում է Ստեփանակերտից 37 կիլոմետր հեռավորության վրա՝ Մարտունու շրջանում, Սխտորաշեն գյուղի հանդամասում։

Ի՞նչ չափեր ունի Տնջրի ծառը։

Ծառի բարձրությունը 54 մետրից ավելի է՝ համարյա 18 հարկանի շենքի չափ, բնի շրջագիծը 27 մետր է, իսկ սաղարթի ստվերը զբաղեցնում է մոտ 1400 քմ տարածք։ Իր չափերով այն գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու և Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին։

Որքա՞ն մեծ է Տնջրի ծառի փչակը։

Ծառի հսկա փչակն ունի 44 քմ մակերես, և այնտեղ կարող են տեղավորվել մինչև 100 մարդ։

Ի՞նչ աղբյուր է բխում Տնջրի ծառի տակից։

Ծառի տակից բխում է հորդառատ, սառնորակ Տնջրու աղբյուրը, որը դարեր շարունակ հագեցրել է հունձ ու կալ անող շինականի ծարավը, սնել հսկա չինարուն և շարժել ջրաղացի քարը։ Ըստ պահպանված վիմագիր արձանագրության՝ աղբյուրը կառուցել են սխտորաշենցի Հավհաննես Կիսիբեկյանը, Ներսես Մուսայելյանը և Մանաս Գասպարյանը։

Արցախ

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Azeri positions, Nerkin Hand, Armenia

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Տնջրի Ծառ, Հայաստան
1 / 3 · Տնջրի Ծառ