img

Բլոգ

bus
road road

7 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Եթե դուք որոշել եք Ձեր հանգիստը կազմակերպել Սևանա լճում, պետք է նախապես հարմար գիշերակացի վայրի ընտրել: Հոդվածում ներկայացված են Սևան քաղաքի 7 լավագույն և ամենապահանջված հյուրանոցները։ 

Որտեղ կազմակերպել գիշերակացը Սևան քաղաքում. 7 ամենալավ հյուրանոցները։

Սևանա լիճ ուղևորությունը կարող է ձեզ իսկապես անմոռանալի տպավորություններ պարգևել: Լիարժեք առողջարանային հանգիստ, ավազոտ կամ խճաքարային լողափեր, զարմանալիորեն գեղեցիկ բնություն և շրջակա լեռների և լանդշաֆտի հիասքանչ տեսարաններ…

Հավատացած եղեք, Սևանը ի զուր չի, որ  «Հայաստանի մարգարիտ» է կոչվում։ Իհարկե, դեռ ուղևորության պլանավորման փուլում  պետք է հոգ տանել ապագա կացարանի մասին։ 

Ներկայացնում ենք Սևան քաղաքի 7 լավագույն և պահանջված հյուրանոցների ցանկը, որոնք հասցրել են ձեռք բերել հյուրերի վստահությունը և ստանալ բազմաթիվ զբոսաշրջիկների բարձր գնահատականները։

«Նոյ լենդ» հյուրանոց

«Նոյ Լենդ» («Նոյի երկիր») գտնվում է հենց լճի ափին, լողափից մեկ րոպե քայլելու հեռավորության վրա է։ Հյուրերին տրամադրվում են հարմարավետ համարներ առանձին սանհանգույզով և հեռուստացույցով։ Հյուրանոցը տրամադրում է շոգեբաղնիք, ռեստորան և անվճար կայանատեղի։ Ցանկության դեպքում կարելի ստանալ նաև խորոված պատրաստելու հարմարանքներ։ Շատ սենյակներ ունեն նաև հյուրերի հարմարավետ անկյուն, սեփական պատշգամբ կամ բակ։ Այս տարածքում հանգստացողների հասանելի են ակտիվ հանգստի տարբեր տեսակներ: վայնդսորֆինգ, ձիասպորտ, և այլն։ 

«Ավան Մարակ» հյուրանոց

Տեղական ամենալավ հյուրանոցներից մեկը տեղակայված է Սևանա լճի ափին։ Յուրօրինակ կառույցը ուշադրություն է գրավում իր` միտումնավոր կոպիտ, քարի շարվածքով։ Քարե պատերով և փայտե հատակներով մթնոլորտային ինտերիերը  հետ թույլ է տալիս այցելուներին իրենց զգալ իրական միջնադարյան ամրոցի մեջ։ Հյուրերին տրամադրվում են բոլոր ժամանակակից հարմարությունները, կա բաց լողավազան, ռեստորան։ Նաև կան գեղեցիկ պատշգամբով և լճի տեսարանով համարներ։

«Լավաշ» հյուրանոց

«Լավաշ» հյուրանոցը գտնվում է ափից 70 մ հեռավորությամբ Չխալովկա գյուղում։ Հյուրերի կացությունն ապահովվում է դեպի լիճը և լեռները գեղեցիկ տեսարան ունեցող համարներում։ Հյուրանոցի ողջ տարածքում գործում է անվճար wi-fi և կա ազատ կայանատեղի։ Ցանկացողները կարող են վայելել հանգիստը արեւայրուկի համար նախատեսված հատուկ կտուրում։ Գործում է ռեստորան և խմիչքների և սննդի` համար, առաքման ծառայություն է գործում։ Հատուկ փոքրիկ հյուրերի համար գործում է խաղերի սենյակ։

«Բոհեմյան ռեզորտ» հյուրանոց

Կուրորտային «Բոհեմյան ռեզորտ» հյուրանոցը գտնվում է Սևանա լճի ափին։ Մայրաքաղաքից այստեղ կարելի է հասնել ընդհամենը 40 րեպեում։ Հյուրերը տեղակայվում են կլասիկ ինտերիերով հարմարավետ համարներում, յուրաքանչյուր սենյակում կա սառնարան, հեռուստացույց և ցնցուղով լոգասենյակ։ Հյուրանոցի տարածքում գործում է անվճար wi-fi, կա բացօթյա կտուր արևայրուքի և հանգստի համար գործում է բայց լողավազան։ «Բոհեմյան ռեզորտ» հյուրանոցի ռեստորանում կարող եք համտեսել հայկական և Եվրոպական խոհանոցների ճաշատեսակների մեծ տեսականի։

«Ռեզորտ Ափ Ինն» հյուրանոց

«Ռեզորտ Ափ Ինն» երեքաստղանի հյուրանոցը գտնվում է Սևան քաղաքում։ Հյուրանոցի շենքը ափին մոտ է գտնվում։ Հյուրերը տեղավորվում են պատշգամբով և դեպի լիճը բացվող գեղեցիկ տեսարանով, հարմարավետ համարներում։ Յուրաքանչյուր համարում կա հեռուստացույց, օդորակիչ և լոգասենյակ։ Հյուրանոցում գործում է սննդի և խմիչքների` համար, առաքման ծառայություն, առավոտյան հյուրերին մատուցվում է կոնտինենտալ նախաճաշ կամ շվեդական սեղան տարբերակով նախաճաշ։ Ինչպես նաև հյուրերի համար գործում է գրանցասեղանի շուրջօրյա սպասարկում, հյուրանոցի ողջ տարածքում գործում է անվճար wi-fi։

«Ծովասար» ապարտ-հյուրանոց

«Ծովասար» հյուրանոցը որը գտնվում է զսևան քաղաքում ընտանեկան հանգստի համար լավագույն ընտրությունն է։ Հյուրերը կարող են տեղակայվել հարմարավետ, միասին, հեռուստացույցով և ցնցուղով լոգասենյակով բնակարաններում։ Բնակարենների հատվածում կա նաև բակ` այգու կահույքով։ Հյուրերի տրամադրության տակ է սառնարանով, գաղօջախով և միկրոալիքային վառարանով խոհանոցը, կա ճաշասենյակ։ Փոքրիկ երեխաների համար նախատեսված խաղահրապարակ կա, տարածքում գործում է անվճար կայանատեղի։

«Գարդեն Ինն Ռեզորտ Սևան» ապարտ-հյուրանոց

«Գարդեն Ինն Ռեզորտ Սևան» հյուրանոցը տեղակայված է Սևան քաղաքում։ Բացի հարմարավետ բնակարան-համարներից հյուրերի տրամադրության տակ է նաև սեփական պարտեզը,  բացօթյա լողավազան և արևայրուքի համար կտուր։ Գործում է մանկական խաղահրապարակ, տարածքում գործում է անվճար wi-fi։ Հյուրերը կարող են ստանալ կոնտինենտալ նախաճաշ կամ պատվիրել նախընտրած նախաճաշը առաջարկվող ճաշացանկից։

 

one-ik one-ik

Կապ

Կապ