Ծաղկեվանք, Մուղնի, Հովհաննավանք, Սաղմոսավանք
ԿարծիքներStart | End time: 09:00 AM | 05:00 PM
Տևողություն:ամբողջ օր
Տուրի տեսակ:Ճանաչողական
Խմբի չափը:12+
Լեզու :Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
Լավագույն ժամանակը: Դեկտեմբեր - Դեկտեմբեր
Սկիզբ | Ավարտ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Այս անգամ կգնանք Արագածոտնի մարզ, որտեղ կբացահայտենք մարզի պատմամշակութային հուշարձաններից մի քանիսը։ Նախ կայցելենք Ծաղկեվանք քարանձավ, որը համարվում է Հայաստանի ամենաայցելվող ուխտատեղիներից մեկը։ Քարանձավի առաստաղից և պատերից կաթող ջուրը տեղացիներն իր բուժիչ հատկությունների շնորհիվ անվանում են «Սուրբ ջուր»: Մեր հաջորդ կանգառը կլինի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին, որից հետո կայցելենք Հովհաննավանք, ապա Սաղմոսավանք։ Հոյակապ վանական համալիրները գտնվում են հենց ժայռի եզրին, որտեղից կարելի է հիանալ Քասախի կիրճի հիասքանչ տեսարաններով։ Հ․Գ Դեպի Ծաղկևանք քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 5,5 կմ է։ Մասնակիցներին խորհուրդ է տրվում օրվա համար կրել սպորտային կոշիկներ, հարմարավետ հագուստ, պաշտպանիչ գլխարկ, սնունդ և ջուր:
Ներառված է
Ներառված չէ