Ներառված է

Զբոսավար

Տրանսպորտ

Ներառված չէ

Սնունդ

Բոլոր մուտքավճարները

Տուր

Ծրագիր

1. Դսեղ գյուղ

Բարի գալուստ Լոռվա մարզի ամենահայտնի գյուղ, որտեղ ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Պոետին ստեղծագործելիս հենց այս լեռներն ու ձորերն են ներշնչել եւ այստեղ ապրող մարդիկ։ Գյուղը հարուստ է բազում մշակութային հուշարձաններով, որոնցից են մեծն բանաստեղծի տուն-թանգարանը, 7-րդ դարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1281 թվականի Ամենափրկիչ խաչքարը, եւ այլն։

Ցուցադրել նկարները

2. Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Դսեղի հենց սրտում է գտնվում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը, որը 1939 թվականից վերածվել է տուն-թանգարանի: Պոետն այստեղ է ծնվել, ապա իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել այս պատերի ներքո։ Այստեղ պահպանվում է մոտ 300 մեծարժեք ցուցանմուշ, որոնք ներկայացնում են մեծն բանաստեղծի կյանքն ու գործունեությունը: 1994 թվականին տուն-թանգարանի բակում կառուցվում է մատուռ, որտեղ էլ ամփոփվում է բանաստեղծի սիրտը։

Ցուցադրել նկարները

3. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

7-րդ դարի այս եկեղեցին գտնվում է Դսեղ գյուղի կենտրոնում, միջնադարյան գերեզմանոցի տարածքում, անմիջապես Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարեւանությամբ։ Բազմաթիվ անգամներ վերակառուցվել է, եւ նախնական տեսքից գրեթե ոչինչ չի պահպանվել։ Եկեղեցին վերակառուցվել է 1900 թ. եւ ներկայիս տեսքը ստացել այդ վերակառուցումից հետո։

4. Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցի

Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերում Մամիկոնյանների տոհմի կողմից։ Գտնվում է Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, Մարց գետի ձորալանջին։ Համալիրը բաղկացած է իրար կից երկու եկեղեցիներից ու գավթից, Ս. Հարություն մատուռից, Մամիկոնյանների տոհմական գերեզմանատնից ու ձիթհանից: Ձորում է գտնվում վանքապատկան կամուրջը:

Ցուցադրել նկարները

5. Գիքորի աղբյուր

Դեպի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր տանող ճանապահին է գտնվում Գիքորի աղբյուրը: Հովհաննես Թումանյանի «Գիքոր» պատմվածքի հերոսի անունն է կրում այս աղբյուրը։ Համբոն քաղաքում որդու մահից հետո տուն վերադառնալու ճանապարհին հիշում է, թե ինչպես Գիքորն ասաց. «Ապի, ծարավ եմ…»: «Ահա էն աղբյուրն էլ, որ ջուր խմեցին…»,- գրում է Թումանյանը:

Ցուցադրել նկարները

6. Ծովեր լիճ

Ծովեր լճակը գտնվում է Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1390 մետր բարձրության վրա։ Այն իր անվանումը ստացել է ի պատիվ Ծովեր անունով մի աղջնակի, ում ճակատագիրը կապված է այս տեղանքի հետ։ Լճի երկարությունը 250 մետր է, լայնությունը՝ ամենալայն տեղերում 200 մետր, առավելագույն խորությունը 4.5 մետր է: Հովհաննես Թումանյանն իր ստեղծագործություններում բազմիցս է անդրադարձել այս լճակին, քանի որ այն իր սիրելի վայրերից մեկն էր և նա այստեղ հաճախ էր գալիս։

Ցուցադրել նկարները

Ձեզ նաև կհետաքրքրի...

Հատուկ առաջարկimage
MYLER լեռնադահուկային հանգստավայր, Սաղմոսավանք
18 Հունվար 2025 - 1 ապրիլ 2025

ՇբթԿիր

Սկիզբ | Ավարտ:09:00 - 17:00

|

Տևողություն:ամբողջ օր

Գինը մեկ անձի համար:

5000 AMD

Հայախոս


9000 AMD

Օտարախոս

Տեսնել ավելինԱմրագրել
Հատուկ առաջարկimage
Ձմեռային տուր դեպի Լեռնանիստ
19 Հունվար 2025 - 1 ապրիլ 2025

Կիր

Սկիզբ | Ավարտ:09:00 - 16:00

|

Տևողություն:ամբողջ օր

Գինը մեկ անձի համար:

4500 AMD

Հայախոս


8500 AMD

Օտարախոս

Տեսնել ավելինԱմրագրել
one-ik

Կապ

Կապ