Դդմի տոն
ԿարծիքներStart | End time: 09:00 AM | 09:00 PM
Տևողություն:ամբողջ օր
Տուրի տեսակ:Ժամանցային
Խմբի չափը:12+
Լեզու :Հայերեն
Լավագույն ժամանակը: Դեկտեմբեր - Դեկտեմբեր
Սկիզբ | Ավարտ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Դդմի փառատոնն ընդունված է աշխարհի բազմաթիվ երկրներում. այն ամենուրախ և բարեբեր տոներից մեկն է համարվում: Մարդիկ հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհորդում են, որպեսզի մասնակցեն այդ տոնին, վայելեն գյուղական միջավայրը, ապրեն գյուղացու կենցաղով, արժանին մատուցեն հողի աշխատավորին և օգնեն ավելացնելու նրանց եկամուտները: Միջոցառումն անցկացվելու է Դիլիջան համայնքի Հովք գյուղում: Միջոցառման ընթացքում կտրվի հատուկ մրցանակ Հայաստանում ամենամեծ դդում աճեցնող ֆերմերին։ Տոնը կուղեկցվի բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով, ինչպես նաև՝ ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ:
Ներառված է