Հատուկ առաջարկ
Մաքենյանց վանք, Վանեվանք, Հայրավանք
Կարծիքներ
Սկիզբ | Ավարտ: 09:00 | 17:00
Տևողություն:ամբողջ օր
Տուրի տեսակ :հատուկ
Խմբի քանակը:12+
Լեզու :հայերեն
Սկիզբ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Այս տուրը ձեզ կտանի ժամանակի խորքերը՝ պատմության ու ավանդությունների ուղիներով։ Ճանապարհը սկսվում է Հայրավանքից, որ հայտնի է նաև Մարդաղավնյաց անունով։ Ըստ լեգենդի՝ հենց այստեղ վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով հրաշքով գերեվարված հայերին վերածել է աղավնիների ու ազատ արձակել։ Մեր հաջորդ կանգառը Վանեվանքն է, որտեղ թաղվել է Հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։ Վանքը վերանորոգվել է 10-րդ դարում և մինչև այսօր պահպանում է իր պատմական շքեղությունը։
Տուրի ընթացքում կայցելենք նաև Մաքենյաց վանք, որն իր 37 ենթահուշարձաններով համարվում է Հայաստանի ամենահարուստ վանական համալիրներից մեկը։ Այստեղ կտեսնեք ս. Աստվածածին եկեղեցին, միջնադարյան գավիթները, հին գերեզմանոցն ու ամրացված պարիսպները։ Տուրը կավարտենք հինավուրց Բերդկունք ամրոցում, որը դեռ մ․թ․ա․ II–I հազարամյակներում կառուցված «Սպիտակ բերդն» է։
Ներառված է