Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Բլոգ
Քրիստոնեական ամենանշանակալի տոներից մեկը հայկական ավանդույթների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում: Տեղական որոշ սովորույթներ բավական յուրօրինակ են, ուրիշներին (օրինակ՝ ձվերի ներկումը) հետևում են ամբողջ աշխարհի քրիստոնյաները: Զատիկը ամենասիրված գարնանային տոնն է, որը խորհրդանշում է զարրթոնքը և հույսը, և Հայաստանում այն նշում են մայրաքաղաքի և նույնիսկ ամենահեռավոր գյուղի յուրաքանչյուր ընտանիքում: Զատկի տոնի օրը հայերը միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց», պատասխանն է՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Զատիկի տոնը որոշվում է յուրաքանչյուր տարվա համար, քանի որ այն սերտ կապված է քրիստոնեական այլ տոների և եկեղեցական օրացույցի հետ: Այդ պատճառով յուրաքանչյուր տարի տոնը կարող է նշվել տարբեր ամսաթվերին՝ մարտի վերջից մինչև ապրիլի կեսը ընկած ժամանակահատվածում: Զատիկի տոնին նախորդում է Մեծ Պասը: Զատիկից առաջ վերջին կիրակի օրը նշվում է Ծաղկազարդը (ծաղիկներով զարդարված): Այս տոնը, ինչպես և ուղղափառ եկեղեցում, խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդի օրը տունը անպայման պետք է զարդարել ուռենիի ճյուղերով: Ամբողջ տարվա երջանկության խորհրդանիշ են համարվում նաև ուռենու ճյուղերից պատրաստված պսակներ, որոնք կարելի է գտնել ցանկացած եկեղեցում: 2021 թվականին Զատիկի տոնը նշվելու է ապրիլի 4-ին։

Սուրբ Զատիկի տոնը հիմնականում հայերը նշում են տանը՝ ընտանիքի և մտերիմների հետ: Տոնի գլխավոր հատկանիշներից մեկը գույնզգույն ձվերն են: Նախկինում ձվերը ընդունված էր ներկել բացառապես միայն կարմիր գույնով, սակայն այսօր կարելի է օգտագործել ծիածանի բոլոր գույները: Այս ավանդույթը շատ են սիրում հատկապես երեխաները: Երեխաները դուրս են գալիս բակ՝ «մենամարտելու»՝ փորձելով իրենց ձվով կոտրել մրցակցի ձուն: Ինչ վերաբերում է տոնական սեղանին, այստեղ անպակաս է չամչով և ձկնով փլավը: Ձվերի հետ մատուցվում է ավանդական լավաշը և մեծ քանակությամբ թարմ կանաչի: Եվ իհարկե, որպես աղանդեր մատուցվում է տոնական անուշաբույր թխվածքը՝ լցոնած չամչով և չրերով: Երեկոյան՝ տոնի նախօրյակին, և ամբողջ հաջորդ օրը եկեղեցիներում անցկացվում են տոնական պատարագներ:

Որոշելով Զատկի տոնը անցկացնել Հայաստանում՝ Դուք կարող եք օգտվել մեր հատուկ առաջարկից: Զատիկային հատուկ տուրը ներառում է այցելություն Երևանի և Երևանից դուրս գտնվող տեսարժան վայրեր (Բյուրական, Ամբերդ ամրոց, Խոր Վիրապ վանական համալիր, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք, Դիլիջան, Սևանալիճ, Տաթևի վանք, Էջմիածին և այլն):
Դուք կկարողանաք տեսնել , թե ինչպես է նշվում Զատիկի տոնը մայրաքաղաքում և մարզերում, ծանոթանալ այդ տոնի յուրօրինակ և դարեդար եկող ավանդույթներին: Զատիկի տոնը հիանալի հնարավորություն է համատեղելու հանգիստը և ճանաչողական էքսկուրսիաները, որոնք կհաղորդեն ձեզ նոր գիտելիքներ և տպավորություններ:
Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Blog
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը Երբ խոսում ենք Հայաստանի բնության մասին, առաջին հերթին հիշում ենք լճերը, անտառներն ու բարձր լեռները։ Սակ...
Blog
Հայաստանի 7 ճանապարհ, որոնցով պետք է գոնե մեկ անգամ անցնել կյանքում
Ճանապարհորդության ընթացքում հաճախ նպատակակետն է գրավում ամբողջ ուշադրությունը, սակայն Հայաստանում կան ճանապարհներ, որոնց գեղեցկությունը ոչնչով չի զիջում վերջնակետին։ Լեռնանցքներ...