img

Բլոգ

bus
road road

10 ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ ԳՈՐԻՍՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ

Գորիսը գտնվում է Հայաստանի հարավում` Սյունիքի մարզում. Երևանից մեքենայով կարելի է հասնել մոտ 4 ժամում: Գորիսը փոքր քաղաք է, բայց գտնվում է շատ յուրահատուկ և հետաքրքիր տարածքում: Ինքնին քաղաքը և շրջակայքը հարուստ են ինչպես պատմական, մշակութային, այնպես էլ բնական տեսարժան վայրերով: Այսպիսով, որո՞նք են կազմում տեսարժան վայրերի լավագույն տասնյակը, և որո՞նք անպայման պետք է տեսնել Գորիս կատարած այցի ընթացքում:

Գորիսի «Քարե անտառը»

«Քարե անտառը» յուրօրինակ բնական տեսարժան վայր է, որն, ըստ երևույթին, հրաբխային ծագում ունի: Լեռան լանջերին տեղակայված բնության այս հրաշալիքը իրենից ներկայացնում է սուր գագաթներով նեղ ժայռերի, քարե սյունների և անսովոր ու տարօրինակ տեսք ունեցող քարերի միասնություն: Տարածքն իսկապես նման է  քարացած «ծառերով» հեքիաթային մի «անտառի»։

Խնձորեսկի քարանձավները

Եզակի «քարանձավային քաղաք» Խնձորեսկը գտնվում է Գորիսից մոտ 8 կմ հեռավորության վրա: Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են վաղնջական ժամանակներից մինչև 1950-ականները: Քարանձավներից մի քանիսը ունեն բոլորովին բնական ծագում, սակայն դրանց ներքին հարդարանքը հետագայում ընդլայնվել է տեղի բնակիչների կողմից:

Սատանի կամուրջ և Բուժիչ աղբյուրներ

Սատանի կամուրջը բնության կողմից կերտված զարմանալի մի կառույց է։ Կամուրջը մոտ 30 մետր երկարություն և 50-60 մետր լայնություն ունի: Հատկապես ուշագրավ են կամրջի ստորին մասում  գտվող «զարդերը»՝ ստալակտիտները, որոնք կամուրջը դարձնում են ավելի սարսափազդու, բայց միաժամանակ հզոր և շքեղ: Մոտակայքում կան բուժիչ աղբյուրներ, որոնց ջուրը բխում է ժայռերի մեջ առաջացած ճեղքերից: Այստեղ նույնիսկ հնարավոր է լողալ փոքր բնական քարե ավազաններում:

Տաթևի վանք

Տաթևի վանքը գտնվում է Սատանի կամուրջի մոտակայքում: Ճերմակ շքեղ շինությունը վեր է խոյանում կտրուկ ժայռի գրեթե եզրին․ այն, ասես, ճախրում է խորը անդունդի վրայով:

Տաթևեր

«Տաթևեր» ճոպանուղին Տաթևի վանք հասնելու ամենաարագ միջոցն է: «Տաթևերը» համարվում է աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը շարժվում է առանց կանգառի: «Տաթևեր» ճոպանուղով թռիչքը տևում է մոտ 12 րոպե, որի ընթացքում, ավելի քան 300 մ բարձրությունից, հնարավոր է տեսնել աննկարագրելի բնապատկերներ:

Քարահունջ

Քարահունջը զարմանալի հնագույն մեգալիթյան կառույց է, որը հիշեցնում է աշխարհահռչակ Սթոունհենջը: Այստեղ որոշակի կարգով տեղակայված են ավելի քան 220 քարեր։ Ուղիղ կանգնած քարերի բարձրությունը 150-ից 280 սմ է: Շատ գիտնականներ ենթադրում են, որ Քարահունջը ժամանակին եղել հնագույն աստղադիտարանի նախատիպը:

Սև լիճ արգելավայր

Սև լիճը գտնվում է հանգած հրաբուխի խառնարանում` 2658 մ բարձրության վրա: Ամբողջ շրջակայքը պահպանվող տարածք է. այստեղ կարող եք գտնել հսկայական թվով եզակի տեսակների կենդանիներ և բույսեր:

«Goris Crochet» արհեստանոց

Այս արհեստանոցը իրավամբ կարելի է դասել տեղական տեսարժան վայրերի ցանկին: Այստեղ Գորիսի ասեղնագործուհիները ստեղծում են փոքրիկ ձեռագործ «գլուխգործոցներ»` գորգեր, պայուսակներ, կախազարդեր, խաղալիքներ: Զբոսաշրջիկները սիրով գնում են «Goris Crochet» արհեստանոցի արտադրանքը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին համեմատաբար «երիտասարդ» տեսարժան վայր է. այն հիմնադրվել է 1903 թվականին: Եկեղեցին գտնվում է գերազանց վիճակում և դասական հայկական ճարտարապետության հիանալի օրինակ է ծառայում:

one-ik one-ik

Կապ

Կապ