ONE WAY TOUR blog

ब्लॉग

bus
road
blog-road

Հայաստանի ամենահետաքրքիր քարանձավները

04.08.2026 1 min read Ասի Մանուկյան

Հայաստանի լեռնաշխարհը հարուստ է հազարավոր քարանձավներով ու քարայրային համալիրներով, սակայն զբոսաշրջային հիմնական երթուղիներում ընդգրկված են դրանցից միայն մի քանիսը (օրինակ՝ Արենի-1-ը կամ Մոզրովը): Քարանձավների մեծ մասը մնում է անհայտ լայն հանրությանը, դժվարամատչելի է կամ հասանելի է միայն պրոֆեսիոնալ քարանձավագետներին (սպելեոլոգներին) և արշավականներին։


Ահա Հայաստանի ամենահետաքրքիր ու հանելուկային քարանձավներից մի քանիսը, որոնց զբոսաշրջիկները գրեթե չեն հանդիպում․

Արջերի քարանձավ

Վայոց ձորի Արփի գյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա գտնվում է Հայաստանի ամենահետաքրքիր ստորգետնյա վայրերից մեկը՝ Արջերի քարանձավը։ Այն ունի մոտ 3.5 կմ երկարություն և հայտնաբերվել է 1978 թվականին։

Քարանձավի սենյակներից մեկում հայտնաբերված արջի ոսկորներն էլ դարձել են անվանման պատճառը։ Ներսում կան բազմաթիվ մեծ ու փոքր խորշեր, նեղ և դժվարանցանելի հատվածներ, ինչպես նաև ստալակտիտներով պատված տարածքներ։

Քարանձավում հեշտ է մոլորվել, ուստի այնտեղ կարելի է այցելել միայն փորձառու ուղեկցորդի հետ և համապատասխան թույլտվությամբ։

i8aQf5cIFSHJiYkBT12GgiwcpLWQMBxGysGhefZP.webp

 

Մագելի քարանձավ

Մագելի քարանձավը գտնվում է Վայոց ձորի Ուփի ձորում՝ Նորավանք տանող ճանապարհին։ Այն Հայաստանի ամենամեծ կարստային քարանձավներից է և հայտնի է իր ստալակտիտներով ու ստալագմիտներով։

Քարանձավը հայտնաբերվել է 1980 թվականին որսորդ Մագելան Առաքելյանի կողմից։ Հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ այն բնակեցված է եղել դեռևս նեոլիթի ժամանակաշրջանում։

Մուտքը շատ նեղ է, իսկ ներսում կան կտրուկ վայրէջքներ, փոսեր և դեռևս չքարտեզագրված հատվածներ։ Այստեղ մշտապես պահպանվում է մոտ 14°C ջերմաստիճան, իսկ քարանձավում ապրում են չղջիկների ութ տեսակ, որոնցից վեցը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Այցելությունը թույլատրելի է միայն փորձառու ուղեկցորդի հետ։

 

1F8aTJa1KA782low06HLavz4gsFaMo1zJellRYRG.jpg

Մոզրովի քարանձավ

Մոզրովի քարանձավը գտնվում է Արփիից Մոզրով տանող ճանապարհի մոտ և համարվում է Հայաստանի բնական կարևոր հուշարձաններից մեկը։

Այն բացվել է 1980 թվականին ճանապարհաշինական պայթեցումների ժամանակ։ Քարանձավն ունի մոտ 260 մ խորություն և համարվում է Հայաստանի երկարությամբ երրորդ ամենամեծ քարանձավը։

Ներսում կարելի է տեսնել ստալակտիտների, ստալագմիտների և այլ բնական կազմավորումների մեծ բազմազանություն։ Քարանձավը ներառված է Արփիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

pzMkRt9Nl5QRTrKMfIvFQU059R6UMP75NDfSjODc.png

 

 

Լաստիվերի քարանձավներ

Լաստիվերը գտնվում է Տավուշի մարզում՝ Ենոքավան գյուղից մոտ 3 կմ հեռավորության վրա, Խաչաղբյուր գետի անտառապատ կիրճում։

13–14-րդ դարերում տեղի բնակիչները մոնղոլական արշավանքներից պատսպարվել են հենց այս քարանձավներում։ Այստեղ բնակվել են նաև ճգնավորներ, ինչի պատճառով տարածքը հայտնի է նաև որպես Լաստիվերի անապատ։

Ըստ ավանդության՝ քարանձավ բարձրանալու համար գերանները լաստի նման կապել են իրար և ճոպանով ձգել վեր՝ բացականչելով «լաստն ի վեր»։ Այստեղ պահպանվել է նաև հարսանիք պատկերող հնագույն որմնաքանդակ։

abwNVGVeY3LwBD5ZDC0lTdg9bZ63EmoDMhCt7weX.jpg

 

 

ब्लॉग

6a97cb75dcbe7-image-20.webp

Blog

वायोत्स ज़ोर आर्मेनिया का प्रमुख वाइन पर्यटन गंतव्य क्यों है?

वायोत्स ज़ोर आर्मेनिया का प्रमुख वाइन पर्यटन गंतव्य क्यों है? आर्मेनिया में कई क्षेत्रों में वाइन निर्माण की परंपराएं हैं, लेकिन देश के वाइन मानचित्र पर वायोत्स ज़ोर का एक विशेष...

6a8d3d7fa4af9-tatev.png

Blog

Ինչպե՞ս է «Տաթևի թևեր» ճոպանուղին փոխել Սյունիքի զբոսաշրջությունը

Ինչպե՞ս է «Տաթևի թևեր» ճոպանուղին փոխել Սյունիքի զբոսաշրջությունը Սյունիքը Հայաստանի այն մարզերից է, որտեղ բնությունը, պատմությունն ու մշակութային ժառանգությունը գրեթե ամեն քայլ...

6a8454e7bfff9-screenshot-2026-08-18-164110.png

Blog

Լավաշ․ հայկական հացի հազարամյա պատմությունը, ավանդույթներն ու գաղտնիքները

Լավաշ․ հայկական հացի հազարամյա պատմությունն ու մշակութային նշանակությունը Հայկական խոհանոցի մասին խոսելիս առաջիններից մեկը, որ հիշատակվում է, լավաշն է։ Սակայն այն պարզապես հաց չ...