wanna check in?

          ԱՄԱՆՈՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

          Սկիզբ: 31.12.2016 / 08:00
          Ավարտ: 04.01.2017 / 22:00
          87.000 - 139.000 AMD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Առաջարկում ենք դիմավորել Նոր տարին Վրաստանում ONE WAY TOUR-ի հետ միասին, որի ընթացքում կբացահայտենք Վրաստանի գանձը՝ Թբիլիսին, կայցելենք հինավուրց Մցխեթան և սիրահարների քաղաք Սիղնաղին: Սա Նոր տարին Թբիլիսիում դիմավորելու և անմոռանալի ժամանակ անցկացնելու բացառիկ հնարավորություն է:

          Ձեզ ենք ներկայացնում այդ 5 օրերի հակիրճ նկարագիրը.

          ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31

          – Մեկնում Երևանից

          – Ժամանում Թբիլիսիի կենտրոնում գտնվող հյուրանոց

          – Կեսգիշերին Ամանորի դիմավորում կովկասյան ԿՈԼԽԵԹԻ ռեստորանում

          ՀՈՒՆՎԱՐԻ 1

          – Նախաճաշ հյուրանոցում

          – Ռուսթավելի փողոց

          – Շարդեն թաղամաս

          – Խաղաղության կամուրջ

          – Հին Թբիլիսի

          ՀՈՒՆՎԱՐԻ 2

          – Նախաճաշ հյուրանոցում

          – Մեկնում Մցխեթա, քաղաքային շրջայց, Ջվարի և Սվետիցխովելի վանքեր, Անանուրի, Ժինվալյան ջրամբար

          – Վերադարձ Թբիլիսի, քաղաքային շրջայց` Հավլաբար թաղամաս, Խոջիվանքի պանթեոն, Նոր Էջմիածին եկեղեցի, Ծմինդա Սամեբա եկեղեցի, Սբ. Նշան եկեղեցի, Սիոնի Մայր տաճար, Մետեխի եկեղեցի, ճոպանուղի, Նարիկալա ամրոց և այլն:

          ՀՈՒՆՎԱՐԻ 3

          – Նախաճաշ հյուրանոցում

          – Այցելություն սիրահարների քաղաք Սիղնաղի. Սիղնաղիի բերդապարիսպներ, Բոդբեյի մենաստան, Սբ. Ստեֆանի, Սբ. Գեորգի եկեղեցիներ 

          ՀՈՒՆՎԱՐԻ 4

          – Նախաճաշ հյուրանոցում

          – Ազատ ժամանակ գնումների համար

          – Վերադարձ Երևան: 

          Ահա այսպիսին կլինի Ամանորը, եթե այն դիմավորեք Վրաստանում, սակայն մինչև զանգահարելը ծանոթացեք ՄԻ ՔԱՆԻ ՓԱՍՏԵՐԻ ՄԵՐ ՄԱՍԻՆ 😉 

          1. ԻՆՉՈՒ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԱՄԱՆՈՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԶ ՀԵՏ`

          – 4-րդ տարին անընդմեջ կազմակերպում ենք ամանորյա խմբային տուր-փաթեթներ,

          – Միայն անցած տարի մեզ հետ ամանորը Վրաստանում դիմավորել են ավելի քան 300 մասնակիցներ,

          – Մենք տուր փաթեթները հարմարեցնում ենք Ձեր պահանջներին,

          – Այդ օրերի համար փաթեթում ներառում ենք նաև 3 քաղաքների ավելի քան 25 տեսարժան վայրեր,

          – Այդ 5 օրերի ընթացքում Ձեզ ուղեկցելու են մեր փորձառու գիդերը, ովքեր բազմիցս ուղեկցել են խմբեր Վրաստանում,

          – Բարձրակարգ Կոլխեթի ռեստորանը` ճաշատեսակների լայն տեսականիով: 

          2. ԻՆՉՈՒ ՀԵՆՑ ԿՈԼԽԵԹԻ ՌԵՍՏՈՐԱՆԸ`

          – Կոլխեթի ռեստորանը վրացական հայտնի ռեստորանային ցանց է, որը առանձնանում է իր բարձրակարգ սպասարկումով և խոհանոցով,

          – Մասնակիցների գոհունակության շնորհիվ 4-րդ տարին անընդմեջ գլխավորապես համագործակցում ենք հենց Կոլխեթի ռեստորանի հետ,

          – Ամբողջ ռեստորանը (220 տեղ) փակվում է միայն մեզ համար, բացառվում է «հարևան» երկրի մասնակիցների մուտքը,

          – Հատուկ հայերիս համար հարմարեցված ամանորյա շոու ծրագիր,

          – Հայտնի երգիչներ, որոնք կերգեն նաև հայերենով,

          – Ամանորյա ճաշատեսակների և ուտեստների լայն տեսականի: 

          Ռեստորանի նկարներն՝ այստեղ 

          ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ միայն բարձրակարգ Kolkheti ռեստորանը ամրագրելու դեպքում արժեքը 70 $-ին համարժեք դրամ է:

          3. ԻՆՉՈՒ ՄԵՐ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ`

          – 4-րդ տարին անընդմեջ գլխավորապես համագործակցում ենք նույն հյուրանոցների հետ` տարեցտարի ընդլայնելով ցանկը,

          – Մեր կողմից ընտրված գրեթե բոլոր հյուրանոցները փակված են: Արդյունքում բացառվում է, որ Ձեր կողքի սենյակում կբնակվի «հարևան» երկրի բնակիչ,

          – Գրեթե բոլոր առաջարկվող հյուրանոցները գտնվում են հենց Թբիլիսիի կենտրոնում` Աղմաշենեբելի (նախկին Պլեխանով) յւղոցի վրա, որտեղ Ձեզ կից լինելու են 24 ժամ աշխատող սննդի կետերը, բուտիկ խանութները, Mc Donalds, SUBWAY արագ սննդի կետերը և այլն,

          – Յուրաքանչյուր հյուրանոցում կլինի ONE WAY-ի պատասխանատու գիդ բոլոր 5 օրերի համար:  

          4. ԿԱՐԾԻՔՆԵՐ 2015թ. «ԱՄԱՆՈՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ» ՏՈՒՐԻՑ`

          – Vahram Saakyan` https://goo.gl/DngLDI

          – Tamara Nadaryan` https://goo.gl/pxswgM

          – Li Na Vardanyan` https://goo.gl/j70wDy

          – Nelly Mkrtchyan` https://goo.gl/8QDwYA

          – Ripsime Sedrakyan` https://goo.gl/H0eEVR

          – Karen Saroyan` https://goo.gl/gixjgB

          – Дмитрий Хайзенберг` https://goo.gl/gPy2Vx

          – Vardineh Mkrtchyan` https://goo.gl/o3BfNn

          – Աշոտ Ասատրյան` https://goo.gl/cX7iwK

          – Prabhjot Singh` https://goo.gl/ZFiiqc

          – Hasmik Barseghyan` https://goo.gl/5xcl83

          – …. 

          ԳՈՐԾՈՒՄ Է ԶԵՂՉԵՐԻ ՃԿՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳ.

          – ONE WAY TOUR-ի անվանական քարտ ունեցողների համար

          – նախորդ 4 տարիների “Ամանորը Վրաստանում” մասնակիցների համար

          – հյուրանոցում 4 տեղանոց համար ամրագրելու դեպքում

          – բազմանդամ (3 և ավելի անդամ) ընտանիքի հայտի դեպքում

          – կոլեկտիվ հայտի դեպքում

          -պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինվորների ընտանիքների համար 

          ՓԱԹԵԹԻ ԳԻՆՆ՝ ԸՍՏ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ԴՐԱՄՈՎ 

          ALMETO – 215$ (առանց տրանսպորտ) / 240$ (տրանսպորտով), նկարներն՝ այստեղ

          CENTRAL 3* – 215$ (առանց տրանսպորտ) / 240$ (տրանսպորտով), նկարներն՝ այստեղ

          AT METRO – 245$ (առանց տրանսպորտ) / 270$ (տրանսպորտով), նկարներն՝ այստեղ

          AGAVA 3* – 230$ (առանց տրանսպորտ), նկարներն՝ այստեղ

          TIFLIS 3* – 255$ (առանց տրանսպորտ) / 280$ (տրանսպորտով), նկարներն՝ այստեղ

          PENTHOUSE 3* – 240$ (առանց տրանսպորտ), նկարներն՝ այստեղ

          IRMENI 3* – 180$ էկոնոմ սենյակներ (առանց տրանսպորտ), նկարներն՝ այստեղ

          IRMENI 3* – 220$ ստանդարտ սենյակներ (առանց տրանսպորտ), նկարներն՝ այստեղ

          PATRIOTI 4* – 200$ (առանց տրանսպորտ) / 230$ (տրանսպորտով), նկարներն՝ այստեղ

          GALLERY PALACE 4* – 260$ (առանց տրանսպորտ) / 290$ (տրանսպորտով), նկարներն՝ այստեղ

          PRESTIGE 3* – 245$ (առանց տրանսպորտ) / 270$ (տրանսպորտով), նկարներն՝ այստեղ

          Թբիլիսիի տոնածառը Նոր Տարին Թբիլիսիում Մցխեթա Խաղաղության կամուրջ Սիղնաղի Հին Թբիլիսի Մտածմինդա այգի Նոր Տարին Թբիլիսիում Հին Թբիլիսի Ջվարի վանական համալիր Սվետիցխովելի վանական համալիր Սիղնաղի Թբիլիսիի տոնածառը Թբիլիսի Նոր Տարին Թբիլիսիում Նոր Տարին Թբիլիսիում Անանուրի Թբիլիսիի տոնածառը Խաղաղության կամուրջ Նոր Տարին Թբիլիսիում Թբիլիսի Թբիլիսի Նոր Տարին Թբիլիսիում Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Նոր Տարին Թբիլիսիում Սիղնաղի Թբիլիսի Թբիլիսի Անանուրի

          Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

          Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

          Հ.Գ. Չմոռանք ստուգել անձնագրի ելքի կնիքի առկայությունը:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          1. ամանորի տոնական ճաշկերույթ շքեղ ռեստորանում

          2. հարմարավետ տրանսպորտ (+տրանսֆեր) 5 օրերի համար

          3. Թբիլիսիի կենտրոնում գտնվող հյուրանոց նախաճաշով

          4. 3 քաղաքների 25-ից ավել տեսարժան վայրերի այցելություն

          5. պրոֆեսիոնալ գիդի ծառայություն

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
          • Գերմանիայի դեսպանություն
            Դեսպանատուն
          • Mothercare
            Մանկական հագուստի խանութ
          • ՎիվաՍել-ՄՏՍ
            Կապի օպերատոր
          • ԱԿԲԱ
            Բանկ
          • Կամուրջ
            Վարկային կազմակերպություն
          • Հնդկաստանի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • Ginosi Apartels
            Ապարտելների ցանց
          • Save the Children
            Բարեգործական կազմակերպություն
          • Թերլեմեզյան
            Գեղարվեստի քոլեջ
          • ԱՄՆ-ի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • ՎՏԲ
            Բանկ
          • Բիլայն
            Կապի օպերատոր
          • Արաբկիր
            Բժշկական համալիր
          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ