img

Բլոգ

bus
road road

ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԸ 2024, ՋՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տարբեր խաղեր, պարեր, երգեր, և իհարկե, ամենուրեք ջրի շիտեր՝ սա է Վարդավառը: Տոնին մասնակցում են բոլորը՝ անկախ տարիքից: Այս օրերին անհնար է «ջրից չոր դուրս գալ»: Այդ թվում, ամռան շոգին ջրի տոնը հենց այն է, ինչ պետք է: Այնպես որ, եթե Ձեր վրա ջուր են լցրել, կարիք չկա վրդոհվելու, չէ՞ որ կարելի է պարզապես վեցնել ջրով լի դույլը և դառնալ Վարդավառի տոնի լիարժեք անդամը:

Վարդավառ տոնի պատմությունը

Վարդավառի տոնի արմատները հարում են դեռևս նախաքրիստոնեական շրջանին: Իսկզբանե, տոնը նվիրված էր ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին, ում խորհրդանիշը համարվում է վարդը: 

Ջրի տոնը՝ Վարդավառը, կապված է հենց այս անվան հետ: Ավելի ուշ, քրիստոնեության ընդունումից հետո, տոնը խորհրդանշում էր Քրիստոսի Պայծառակերպությունը, իսկ միմյանց վրա ջուր լցնելը խորհրդանշում էր մեղքերից մաքրվելը:

Ե՞րբ և որտե՞ղ է անցկացվում տոնը

Վարդավառի տոնը նշվում է Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը, որպես կանոն, տեղի է ունենում հուլիսին, այսինքն, ամռան ամենաշոգ օրերին: 2024 թվականին ջրի տոնը տեղի է ունենալու հուլիսի 7-ին: 
Վարդավառը Հայաստանում նշվում է ամենուր և՛ խոշոր քաղաքներում, և՛ մարզերում, և՛ գյուղերում: Իհարկե, Վարդավառը ավելի ակտիվ նշվում է մայրաքաղաք Երևանում: Տոնի համար Երևան քաղաքի սրտում ՝ Կարապի լճում, հավաքվում են հարյուրավոր մարդիկ: «Ջրային պրոցեդուրաներում» ներգրավված են նույնիսկ հրդեհային տրանսպորտային միջոցները:

Ինչպե՞ս են տոնում Վարդավառը Հայաստանի տարբեր մարզերում

Վարդավառի հիմնական ավանդույթները Հայաստանի բոլոր մարզերում նույն կերպով են անցկացվում: Առավոտյան բոլոր եկեղեցիներում անցկացվում է պատարագ, նվիրված Քրիստոսի պայծառակերպությանը, ջրի օծում և մրգերի օրհնություն (խնձորը տոնի խորհրդանիշներից է): 
Որոշ մարզերում ընդունված է աղավնիներ բաց թողնել, որը խորհրդանշում է ջրի տոնի մեկ այլ կողմը `համաշխարհային ջրհեղեղի վերջը: Վարդավառի տոնին Երևանում և մարզերում կազմակերպվում են թատերական ներկայացումներ, որոնք ներկայացնում են ազգային խաղերը, երգերը, պարերը, ինչպես նաև Հայաստանի նախաքրիստոնեական շրջանից պահպանված պատմամշակութային հուշարձանները:

one-ik one-ik

Կապ

Կապ