Կեչառիս, Բջնու բերդ, Ծաղկաձոր
Կարծիքներ
Սկիզբ | Ավարտ: 09:00 | 17:00
Տևողություն:ամբողջ օր
Տուրի տեսակ :հատուկ
Խմբի քանակը:12+
Լեզու :Հայերեն
Սկիզբ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Մեկօրյա տուրի ընթացքում կայցելենք 1031 թվականին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու նախաձեռնությամբ հիմնադրված Սբ. Աստվածածին վանք:Շարունակելով ճանապարհը, կայցելենք Բջնիի ամրոց-բերդ, որը հայ միջնադարյան ամրոցաշինության նշանավոր օրինակ է:
Ծաղկաձորում կայցելենք Կեչառիս վանական համալիր՝ հոյակապ միջնադարյան կառույց, որը ընդգրկում է չորս եկեղեցի, գավիթ, մատուռներ և բազմաթիվ խաչքարեր: Այստեղից կուղևորվենք Օրբելիների տուն-թանգարան, որտեղ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքն ու ստեղծագործության ժառանգությունը: Տուրի ավարտին հնարավորություն կունենաք օգտվել ճոպանուղուց:
Չեք գտե՞լ հարմար օր:
Ամրագրեք այս տուրը անհատական՝ ձեզ հարմար ցանկացած օրվա համար, ճկուն մեկնարկով և անձնական ուղեկցորդով: Բջնի, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Ծաղկաձոր, Կեչառիս, ճոպանուղի
Ներառված է
Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
Տրանսպորտ
Ներառված չէ
Ծաղկաձորի ճոպանուղու մուտքավճարը - 3500 AMD