Բացահայտիր Սյունիքը. Երկօրյա տուր դեպի Գորիս և Տաթև
Կարծիքներ
Սկիզբ | Ավարտ: 07:00 | 21:00
Տևողություն:2 օր
Տուրի տեսակ :հատուկ
Խմբի քանակը:12+
Լեզու :Հայերեն
Սկիզբ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Այս երկօրյա ճամփորդությունը հնարավորություն է տալիս համակողմանի ծանոթանալու Սյունիքի մարզի պատմամշակութային արժեքներին և բնության տեսարժան վայրերին։
Ուղևորության առաջին օրը ներառում է այցելություն Սյունի վանք՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի, որից հետո նախատեսված է կանգառ Գորիսի դիտակետում՝ քաղաքի և բնական ժայռապատկերների համայնապատկերը վայելելու համար։ Ծրագիրը շարունակվում է Խնձորեսկի քարանձավային հին բնակավայրում և ճոճվող կամուրջ այցելությամբ, իսկ օրն ամփոփվում է Ակսել Բակունցի տուն-թանգարանում, որտեղ ներկայացված է գրողի կյանքն ու Գորիսի քաղաքային մշակույթը։
Երկրորդ օրը նվիրված է քաղաքային զբոսանքին հին ու նոր Գորիսի փողոցներով, որտեղից ճանապարհը շարունակվում է դեպի Հալիձորի դիտակետ՝ Որոտանի կիրճի տպավորիչ տեսարանը վայելելու նպատակով։ Տուրի առանցքային մասն է կազմում այցելությունը Տաթևի վանական համալիր, որտեղ կարելի է հասնել նաև «Տաթևեր» ճոպանուղով։ Ծրագիրը եզրափակվում է Սվարանցի դիտակետում՝ բարձրադիր լեռնային լանդշաֆտների դիտմամբ։
Չեք գտե՞լ հարմար օր:
Ամրագրեք անհատական տուր ձեզ հարմար ցանկացած օրվա համար՝ ճկուն մեկնարկի ժամով և անձնական ուղեկցորդով:
Ներառված է
Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
Տրանսպորտ
Գիշերակաց
Նախաճաշ
Շշալցված ջուր
Ներառված չէ
Տաթևեր ճոպանուղի (միակողմանի տոմս) - 6500 դր
Տաթևեր ճոպանուղի (երկկողմանի տոմս) - 9000 դր
Սնունդ
Ա. Բակունցի տուն-թանգարանի մուտքավճար՝ 1000 դրամ