Բացահայտիր Սյունիքը. Երկօրյա տուր դեպի Գորիս, Սիսիան
Միացե՛ք երկօրյա տուրին դեպի Սյունիք՝ բացահայտելու տարածաշրջանի պատմամշակութային հուշարձաններն ու բնությունը։ Երևանից մեկնարկող ճանապարհորդության ընթացքում կայցելենք Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Սյունիքի դարպասներ, Խնձորեսկի քարանձավա...
Սկիզբ | Ավարտ: 08:00 | 21:00
Տևողություն:2 օր
Տուրի տեսակ :հատուկ
Խմբի քանակը:12+
Լեզու :Հայերեն
Սկիզբ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Միացե՛ք երկօրյա տուրին դեպի Սյունիք՝ բացահայտելու տարածաշրջանի պատմամշակութային հուշարձաններն ու բնությունը։
Երևանից մեկնարկող ճանապարհորդության ընթացքում կայցելենք Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Սյունիքի դարպասներ, Խնձորեսկի քարանձավային գյուղ և Ակսել Բակունցի տուն-թանգարան։ Գորիսի դիտակետից քաղաքի համայնապատկերը վայելելուց հետո նախատեսվում է տեղավորում հյուրանոցում և երեկոյան զբոսանք։ Տուրի երկրորդ մասում ճանապարհը կշարունակենք դեպի Հարսնաձորի դիտակետ, Տաթևի վանական համալիր և Սվարանցի դիտակետ։ Ծրագիրը կամփոփենք Շաքիի ջրվեժ այցելությամբ, որից հետո կվերադառնանք Երևան։