img

Բլոգ

bus
road road

10 ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ

Գյումրին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է՝ Երևանից հետո։ Քաղաքի հին անունը Կումայրի է։ Ռուս կայսր Նիկոլայ I-ի այցից հետո՝ 1837 թվականին, քաղաքը անվանափոխվեց Ալեքսանդրապոլ՝ արքայի կնոջ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի անունով։ Սովետական Միության տարիներին քաղաքը կոչվում էր Լենինական («Լենինյան»)։ Այս տարածքը շատ տուժեց 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժից։ Ավելի ուշ այն մասամբ վերակառուցվեց։ Հետսովետական ժամանակաշրջանում քաղաքը նորից սկսեցին անվանել Կումայրի, իսկ ավելի ուշ՝ Գյումրի։

Գյումրին հնուց ի վեր համարվել է արհեստավորների քաղաք, որոնք մեծ համբավ ունեին իրենց հմտությունների և վարպետության շնորհիվ։ Այսօր Գյումրին համարվում է երկրի յուրօրինակ մշակութային մայրաքաղաքը։ Եկեք պարզենք, թե որ 10 տեսարժան վայրերը արժի տեսնել Գյումրիում

Վարդանանց հրապարակ 

Վարդանանց հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է։ Հրապարակի մեջտեղում է կանգնեցված  ազգային հերոս Սուրբ Վարդան Մամիկոնյանի արձանը, ով զոհաբերել է իր կյանքը հանուն ժողովրդի և քրիստոնեության։ Հրապարակում նաև կարելի է տեսնել «երգող շատրվաններ»։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և Սուրբ Աստվածածին եկեղեցի

Այս երկու եկեղեցիները գտնվում են Վարդանանց հրապարակի երկու կողմերում։ Սուրբ Աստվածածնի եկեղեցին ժողովուրդը անվանում է նաև Յոթ Վերքի եկեղեցի։ 

Աբովյան փողոց

Այս փողոցը Կումայրի պատմական շրջանի մի մասն է կազմում՝ իրենից ներկայացնելով հին քաղաքի իսկական պատկերը իր ծաղկման ժամանակաշրջանում։ Աբովյան փողոցի տները կառուցված են սև տուֆից։ Յուրօրինակ ճարտարապետությունը այս փողոցին առանձնահատուկ հմայք է հաղորդում, իսկ պատերը, պատուհանները և շքամուտքերը  զարդարող վարպետորեն կատարած հնարամիտ փորագրությունները յուրաքանչյուր տունը մի արվեստի գործ են դարձնում։

Ասլամազյան քույրերի պատկերասրահ

Ասլամազյան քույրերի պատկերասրահը գտնվում է Աբովյան փողոցի հնամյա տներից մեկում։ Պատկերասրահի շենքը ինքն իրենով ճարտարապետական արժեք է ներկայացնում։ Պատկեսրահում ցուցադրված են մոտ 620 կտավներ, որոնք նվիրաբերել են թանգարանին նշանավոր քույրերը։

Սև բերդ

Սարավանդի վրա գտնվող Սև բերդը այսօր էլ պահպանել է իր վեհաշուք և ահարկու տեսքը։ Այս շինությունը կառուցել են ռուսական իշխանությունները 1834 թվականին։ Ամրոցը ուներ պաշտպանական նշանակություն քաղաքի համար, որը գնտվում էր գրեթե Թուրքիայի սահմանին։ Միջնաբերդը իսկապես իր տեսքով սարսուռ էր առաջացնում թշնամու մոտ։

Քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան

Այս թանգարանում ոչ միայն կարելի է տեսնել հետաքրքրաշարժ ցուցանմուշներ, այլև զգալ հին քաղաքի ամբողջ ոգին։ Թանգարանը յուրահատուկ է ժամանակի վերստեղծված հարդարանքով և եզակի մակետներով, որոնք կարծես թե Ալեքսանդրապոլի և Կումայրու առօրյայից կենդանի պատկերներ լինեն։ 

Կենտրոնական զբոսայգի

Գյումրու զբոսայգին մի զով կղզյակ է քաղաքի կենտրոնում։ Այստեղ միշտ կարելի է հանգստանալ և հաճելի ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

«Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարան

Գարեջրի գործարանը հիմնադրվել է Գյումրիում 1909 թվականին։ Ցավոք, շենքը գրեթե ամբողջովին ավերվեց 1988 թվականի երկրաշարժից։ Բայց ավելի ուշ այն վերակառուցվեց՝ ստանալով իր սկզբնական պատմական տեսքը։ Գործարանը դարձավ տեղի տեսարժան վայրերից մեկը։ Այստեղ կազմակերպվում են էքսկուրսիաներ զբոսավարի ուղեկվցությամբ, ծրագրի մեջ ներառված է նաև գարեջրի համտեսը։

Խաչքարերի պուրակ

Խաչքարերի պուրակում գտնվում է ավելի քան 20 խաչքար, որոնք Ջուղայում ավերված խաչքարերի ընդօրինակներն են։ Այստեղ կարելի է տեսնել արվեստի գործեր, որոնք տարբերվում են իրենց առանձնահատուկ  նրբագեղությամբ և ժանյակ հիշեցնող քարե զարդանախշերով։

Ռուսական ժամատուն

Ժամատունը կառուցվել է 1879-80-ական թվականներին Ալեքսանդրապոլում։ Այստեղ են անցկացվել ռուս զինվորների հուղարկավորությունները։ Յուրահատուկ մետաղյա գմբեթի շնորհիվ ժամատունը կոչվել է Պլպլան, քանի որ արևի տակ գմբեթը վառ փայլում է։

 

one-ik one-ik

Կապ

Կապ