Начало | : | 13.07.24 07:00 |
Конец | : | 14.07.24 22:00 |
Цена: | 29.000AMD |
Միացի՜ր մեր երկօրյա տուրին դեպի չքնաղ Սյունիք:
Այս անգամ նախատեսում ենք վրանային գիշերակաց՝ Խուստուփի լանջերին: Տուրի շրջանակներում կայցելենք Կապան քաղաք, որտեղից ամենագնացներով կշարունակենք մեր ճանապարհը դեպի Խուստուփ լեռան վրանատեղի: Օրը կամփոփենք երեկոյան խարույկի շուրջ՝ լեռան բարձունքից վայելելով Սյունյաց աշխարհի հիասքանչ բնությունն ու մաքուր օդը:
Վաղ առավոտյան կսկսենք մեր վերելքը դեպի Խուստուփի գագաթ (3201 մ), իսկ մինչ այդ կդիմավորենք չքնաղ լուսաբացը: Վերադարձին մի փոքր կհանգստանանք վրանատեղիում, այնուհետև կվերադառնանք ետ:
Հ.Գ. Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 12 կմ, հարաբերական բարձրությունը՝ 1200 մետր: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել քայլարշավային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 2 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-5լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
СТОИМОСТЬ ВКЛЮЧАЕТ
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. վրան
4. կարիմատ
5. քնապարկ
6. ուղեկցորդի ծառայություն
7. ամենագնացների վարձակալություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
В случае отмены брони тура, утвержденной компанией и клиентом,
оплата за бронирование производится полностью.
В случае отмены выплаченная сумма не подлежит возврату.
ЕСТЬ ВОПРОСЫ?