wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԲՐԱԶԻԼԻԱ ՈՒՂԵՎՈՐՎՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ

      23.08.18

      Բրազիլիան ասոցացվում է արևոտ եղանակի, շլացնող լողափերի, հրաշագեղ բնության և էկզոտիկ բուսական և կենդանական աշխարհի հետ: Այստեղ Դուք կարող եք տեսնել Օստապ Բենդերայի «Երազանքների քաղքը» և մասնակցել Ռիո Դեյժաներոյի անհավանական դիմակահանդեսներին: Ներկայիս Բրազիլիան իսկական դրախտ է տուրիստիների համար, այստեղ կարելի է գալ ծովափնյա հանգստի համար, կամ ուղևորությունը նվիրել տեղի տեսարժան վայրերի և հայտնի թանգարանների այցելությանը, կախված նախասիրություններից:

      Ռիո դե Ժանեյրոյում Պենզայի եկեղեցի

      Iguazu ջրվեժ

       

      Երբ է ավելի լավ հանգստանալ Բրազիլիայում

      Բրազիլիան գտնվում է հարավային կիսագնդում, որտեղ տարվա եղանակի փոփոխությունները ամենևին նման չեն Հայաստանյան պայմաններին: Այն ժամանակ, երբ Երևանում ձմեռ է, Բրզիլիայում տիրում է ամռան տապը, և հակառակը: Բրազիլիայում հիմնականում տիրում է մեղմ եղանակը, և լողափնյա շրջանը շարունակվում է անգամ ձմռանը: Բրազիլիայում ակտիվ շրջանը սկսվում է հունվար — փետրվար ամիսներին, երբ տոնում են Ամանորյա տոները և անցկացվում են դիմակահանդեսներ: Գները այս շրջանում բարձր են, եղանակը շոգ Է և օդն ունի բարձր խոնավություն:

      Փարանա գետ

      Ստորին քաղաքը

      Հունիս, Հուլիս և Օգոստոս ամիսները՝ բրազիլական ձմեռը, ավելի ցուրտ են, օդի ջերմաստիճանը +21-25oC ջուրը տաքանում է մինչև +20oC: Այս շրջանում ուղևորությունների գները ավելի հասանելի են, իսկ չոր եղանակը հիանալի հնարավորություն է ստեղծում ջունգլիներում քայլարշավերի համար: Գարունն ու Աշունը համարվում են անցումային շրջան երկու հիմնական սեզոնների համար, և տուրիզմի ու հանգստի համար լավագույն շրջանն են համարվում: Այցելելով Բրազիլիա 2019 թվականի աշնանը ( բրազլիական աշուն ),կարելի է հետևել տեղական բույսերի (նույնիսկ կակտուսների) ծաղկման շրջանին ինչը իսկապես իանալի տեսարան է:

      Pelourinho, քաղաք Սալվադոր

      Ատլանտյան պողոտա

       

      Ուղևորության կազմակերպում

      Շրջագայության ծրագիրը հիմնականում կախված է Ձեր նպատակից: Օրինակ, եթե նախատեսում եք տեսարժան վայրերի, թանգարանների այցելություններ, քայլարշավեր դեպի ջունգլիներ, կամ ցանկանում եք սահմանափակվել լողափնյա հանգստով, ցանկացած պարագայում, դիմելով մեր տուրիստական գործակալությանը, կարող եք վստահ լինել, որ ուղևորությունը կկազմակերպվի լավագույն ձևով, և Դուք կկարողանաք լիարժեք վայելել հանգիստը, չանհանգստանալով կազմակերպչական հարցերի համար:

      Բուսաբանական այգին, Ռիո դե Ժանեյրո

      Copacabana լողափ

       

      Հանգիստ Բրազիլիայում, գներ

      ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը սիրով կօգնի Ձեզ ընտրելու 2019 թվականի համար դեպի Բրազիլիա ուղեգրի ընտրության հարցում՝ բոլոր հնարավոր կարգավորումներով: Մեր ուղևորությունների մեծամասնությունը իրենց մեջ ներառում են տրանսֆերը՝ օդանավակայան — հյուրանոց — օդանավակայան (Հայաստանից մեկնելիս և վերադառնալիս), ավիատոմսը, գիշերակացը հարմարավետ հյուրանոցում և նախաճաշը: Ուղեգրի արժեքը սկսում է $1600 (անձի համար):

      Սան Բենտո վանք, Ռիո դե Ժանեյրո

      Raul Veiga կամուրջը

       

      Բրազիլական խոհանոց

      Ինչպիսի էլ որ լինի Բրազիլիա այցելության Ձեր նպատակը, բաց մի թողեք այս երկրի հարուստ և յուրահատուկ խոհանոցի հետ ծանոթանալու հնարավորությունը: Ավանդական բրազիլական սննդամթերքը ներառում է հնդկական, աֆրիկյան և եվրոպական խոհանոցների տարրեր, որոնք թերևս ամենալայնն են տարածված Հարավային Ամերիկայում: Խոզի միսը և ծովամթերք, շատ կծու համեմունքներն ու ձիթապտղի յուղը անբաժանելի մաս են կազմում Բրազլիական խոհանոցի և հաճախ օգտագործվում են ճաշատեսակներում:

      Ժամանակակից արվեստի թանգարան, Ռիո Դե Ժանեիրո

      Բրավա լողափ

      Բրազիլիայի տարբեր մարզերի խոհանոցը բավականին բազմազան է, բայց կան ճաշատեսակներ, ընդհանուր են: Օրինակ, Ֆեյջոադան շատ անսովոր կերակուր է, սև լոբիի և տարբեր տեսակի մսի խառնուրդից, որը, անշուշտ, արժե փորձել: Եվ, իհարկե, չմոռանաք բրազիլական հայտնի սուրճի մասին, որը այնտեղ պատրաստվում է յուրահատուկ տեխնիկայով, և համը անկրկնելի է:

      Ֆիսկալ կղզի

      Քարերի փողոց

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024