Տարվա ամենասիրելի եղանակներից մեկը՝ գարունը արդեն բացել է իր գիրկն, ու մենք` մահկանացուներս պարզապես չենք կարող հանգիստ նստել տանը: Բնության զարթոնքը կանչում է մարդկանց` վայելելու գարնան գեղեցիկ օրերը: Դե ինչ, տեսնենք, թե ինչպե՞ս և որտե՞ղ կարելի է անցկացնել ժամանցը գարնան սեզոնին:

Խոր Վիրապ վանքի գեղեցիկ դեղին դաշտերը և Արարատ լեռը
Այս առումով մենք` հայերս հաջողակ ենք: Հայաստանի բնակլիմայական պայմաններն ու տեսարժան վայերերն այնքան շատ են, որ կարելի է ցուցակագրել, թե յուրաքանչյուր հանգստյան օրերին ուր կարելի է այցելել:
Ի՞նչ անել գարնան եղանակին: Ձիավարե՛լ: Ա՛յո, ձիավարելը կատակ բան չէ, բայց անչափ հաճելի է ու օգտակար: Հայտնի է, որ ձիավարությունը ոչ միայն աշխատեցնում է մարդու մարմնի գրեթե ողջ մկանային համակարգը, ուղղում ողնաշարը, այլև բարձրացնում է ինքնագնահատականը: Հոգեբանները պնդում են, որ մեծ կենդանուն ենթարկեցնելը ինքնավստահություն է հաղորդում մարդուն, և ինչո՞ւ չօգտվել նման առիթից:
Այսպես, օրինակ ONE WAY տուրիստական ընկերությունը մշտապես կազմակերպում է ձիավարության ապահով արշավներ էժան գներով:
Հատկապես գարնանային եղանակներին կարելի է տեսնել միջնադարյան ճոխության օրինակներից մեկը՝ Ամբերդը, որը հայոց թագավորների ամառային նստավայրն էր: Ամբերդին շատ մոտ` Արագածի լանջին է գտնվում նաև Վահրամաշեն եկեղեցին:
Մեկ այլ հանգստի տարբերակ են նաև բուսաճանաչողական տուրերը: Օրինակ եվրոպական տուրիստական ընկերություններն առաջարկում են յուրօրինակ և ճանաչողական տուրեր խոտաբույսերը ճանաչելու ու հավաքելու համար: Այո, շատերին գուցե զարմացնեն նմանօրինակ տուրերը, բայց չէ՞ որ հեռվանալով բնությունից` մեր օրերում մարդիկ անգամ մաղադանոսն ու համեմը չեն կարողանում տարբերակել:
Սակայն մեզ մոտ՝ Հայաստանում կազմակերպվում է ձնծաղիկ, մանուշակ, դաշտային ծաղիկներ հավաքելու տուրեր, որին մասնակցելը պակաս հետաքրքրաշարժ չէ:

Գառնու հեթանոսական տաճար
Գարնանը ֆանտաստիկ ժամանակ կարելի է անցկացնել Արցախում: Հենց այս սեզոնին Արցախում պատրաստում են աշխարհում նմանօրինակը չունեցող ժինգյալով հացը: Արցախում ոչ միայն կարելի է համտեսել այն, այլև մասնակցել պատրաստման գործընթացին: Դա նաև լավ հնարավորություն է տեսնել Շուշին, Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին, Գանձասարը, Տատիկ-Պապիկը և այլն:
Հատկապես գարնանն է պետք տեսնել Արցախի Հունոտի կիրճի «Զոնտիկները»:
Չենք մոռանում նաև մեկ այլ հետաքրքրաշարժ իրադարձության մասին, որը սկսվում է Սուրբ Հարության տոնից հետո: Առջևում ուխտերն են: Լավ առիթ է հատկապես ընկերներով հավաքվելու ու որևէ ուխտավայր այցելելու համար:
Չմոռանա՛ք երազանք պահելու մասին:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: