Հայաստանում Շենգենյան վիզայի ձևակերպումը տեղի է ունենում այն երկրի դեսպանատանը, ուր ցանկանում եք այցելել: Ուղևորություն պլանավորելիս հարկ է հաշվի առնել, որ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, ինչպես նաև վիզայի ստացումը կարող են որոշակի ժամանակ պահանջել: Եթե հրաժարվելու պատճառներ չկան, ապա, որպես կանոն, վիզան տրվում է փաստաթղթերի ներկայացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 կամ 60 օր:
Շենգեն գոտու երկրներ
Շենգեն կամ Շենգենյան գոտի — Շենգենյան պայմանագրի մասնակից երկրների ընդհանուր անունն է, համաձայն որի գործում են միասնական կանոններ օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրեր տրամադրելու նպատակով: Այս դրույթի առավելություններից մեկն այն է, որ Շենգենյան վիզա ունենալով, կարող եք մեկ ուղևորության ընթացքում մի քանի երկրիներ այցելել, չանհանհանգստանալով յուրաքանչյուր երկրի համար առանձին մուտքի արտոնագիր ստանալու պատճառով:
Ներկա պահին Շենգեն գոտու ցուցակը ներառում է հետևյալ երկրները. Ավստրիա, Բելգիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան (առանց Աֆոն), Դանիա (առանց Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների), Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա և Էստոնիա:
Շենգենյան վիզայի տեսակները
Շենգենյան վիզաների մի քանի հիմնական տեսակներ կան, որոնք տրամադրվում են նաև Հայաստանի քաղաքացիներին.
- Տեսակ «A»- տրանզիտային վիզա, որը թույլ է տալիս մնալ Շենգենյան ցանկացած երկրի օդանավակայանի գոտու տարանցման տարածքում: Տվյալ վիզան թույլ չի տալիս տեղափոխվել Շենգենյան գոտու տարածքում:
- Տեսակ «B»- տրանզիտային վիզա ցամաքային տրանսպորտով Շենգենյան գոտու երկրով ճանապարհորդելու համար: Սակայն, նույնիսկ այդ նպատակով սովորաբար տրվում է «C» տեսակի վիզա, որտեղ «տարանցիկ» գրվում է «այցելության նպատակի» սյունակում:
- Տեսակ «C»- ամենատարածված կարճաժամկետ վիզան, որը նաև կոչվում է հյուր, տուրիստական, բիզնես-վիզա և այլն: Շենգենյան տարածքում մուտք գործելու համար՝ 90 օրից պակաս ժամկետով: Այն ունի տարբեր ժամկետային տեսակներ (C1, C2, C3, C4): Այս տեսակի վիզան կարող է լինել եզակի, կրկնակի և բազմակի (MultiVisa):
- Տեսակ «D» (ազգային)- երկարաժամկետ վիզա՝ ավելի քանի 90 օր մնալու համար: Այս վիզան թույլ է տալիս բնակություն հաստատել երկրի տարածքում, ինչպես նաև տեղափոխվել Շենգենյան գոտու տարածքում 90 օր կես տարվա ընթացքում(180 օր):
Հայաստանի քաղաքացիների համար Շենգենյան վիզայի տրամադրման պայմանները և ընթացակարգը
Եթե դուք պատրաստվում եք Շենգենյան գոտու մի քանի երկրներ այցելել, ձևակերպումը պետք է իրականացվի այն երկրի դեսպանատանը, որտեղ անցկացնելու եք ավելի երկար ժամանակ: Բացի դրանից, շատ դեպքերում գործում են մի քանի կանոն, ըստ որի Շենգենյան գոտի մուտք գործելը պետք է կատարվի հենց վիզայի տրամադրած երկրի միջոցով: Հայաստանից Շենգենյան վիզա ստանալու համար Ձեզ անհրարժեշտ կլինեն հետևյալ փաստաթղերը.
- Վավեր անձնագիր (թողարկված ոչ ավելի քան 10 տարի առաջ և վավեր մինչև վերադարձի օրվան հաջորդող երեք ամիսները):
- Ապահովագրություն
- Լրացված դիմումի ձև
- Ֆինանսական վիճակի հաստատում
- Կացության հաստատման փաստաթուղթ
- Տոմսի ամրագրում
- Տեղեկանք աշխատանքի վայրից
- Լուսանկար
- Ուղևորության
- Նախագից/պլան
Այս ցանկը հիմնականն է, յուրաքանչյուր առանձին երկրի համար կարող է պահանջվել փաստաթղթերի ընդլայնված և լրացված ցանկ:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը: