Սկիզբ | : | 10.09.22 07:00 |
Ավարտ | : | 11.09.22 23:00 |
Գինը՝ | 24.000AMD |
30.000AMD |
Միացի՜ր մեր երկօրյա տուրին դեպի չքնաղ Սյունիք:
Այս տուրի շրջանակներում նախատեսում ենք վրանային գիշերակաց՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Երեկոյան օրը կամփոփենք խարույկի շուրջ՝ կարտոֆիլի և սնկի հյուրասիրությամբ: Լեռան բարձունքից կարող եք վայելել հիասքանչ բնությունն ու մաքուր օդը: Առաջին օրը կայցելենք նաև հայտնի մշակութային կենտրոն Վահանավանք:
Վաղ առավոտյան կսկսենք մեր վերելքը դեպի Խուստուփի գագաթ (3201 մ), իսկ մինչ այդ կդիմավորենք չքնաղ լուսաբացը: Հասնելով վրանատեղի՝ մի փոքր կհանգստանանք, այնուհետև կվերադառնանք ետ:
Հ.Գ. Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 16 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 2 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. վրան
4. կարիմատ
5. քնապարկ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ