Սկիզբ | : | 12.08.21 19:00 |
Ավարտ | : | 13.08.21 03:00 |
Գինը՝ | 6.500AMD |
8.500AMD |
«Աստղ է ընկնում, երազանք պահիր… »
Վերցրու՜ քեզ հետ տաք հագուստ, գլխարկ և քո սիրելի տաք թեյը. գնում ենք գիշերային աստղադիտման: Օգոստոսի 12-ի լույս 13-ին քեզ սպասվում է տարվա ամենահեքիաթային գիշերը, որի ընթացքում հնարավորություն կունենաս վայելելու ամառվա ամենասպասված իրադարձությունը՝ Պերսեիդային աստղաթափը։ Նախքան աստղաթափին մասնակցելը ունենալու ենք գեղեցիկ ճամփորդություն Արագածոտնի մարզում, որի ժամանակ կայցելելենք հայկական ամենահին ու վեհաշուք ամրոցներից մեկը՝ Ամբերդ։
Մեր հաջորդ կանգառը կլինի Ամբերդի մոտակայքում գտնվող առեղծվածային տարածքը, որտեղ ջուրը հակառակ է հոսում: Աստղաթափին նախորդող ժամերը կանցկացնենք հայելանման Քարի լճի տարածքում, որտեղից էլ կսկսենք հետևել երազանքների գիշերվան։ Այս տուրի ընթացքում ամեն բան դուրս է իրականության սահմաններից. շտապի՛ր միանալ մեզ վայելելու հեքիաթային աստղազարդ երկինքը՝ բնության ամենահրաշալի երևույթներից մեկի ուղեկցությամբ. տեղերը խիստ սահմանափակ են։
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ Ամբերդի մուտքավճարը. տեղացիների համար՝ 750 դրամ, օտարերկրացիների համար՝ 1500 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ