wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԴՍԵՂ

      Սկիզբ:28.04.24 08:30
      Ավարտ:28.04.24 20:00
      Գինը՝6.500AMD
      9.500AMD (անգլախոս կամ ռուսախոս զբոսավարի դեպքում)
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են բացահայտել Թումանյանի ներշնչանքի աղբյուր Լոռվա չքնաղ բնությունը, կարող են միանալ այս հետաքրքիր ու բովանդակալից տուրին։ Ուղևորվում ենք Լոռվա Դսեղ գյուղ՝ Ամենայն հայոց բանաստեղծի հետքերով։ Տուրի շրջանակներում կայցելենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Հաջորդ կանգառը կլինի հարևանությամբ գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այնուհետև գեղեցիկ արահետով կքայլենք դեպի Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցի։ Ճանապարհին կտեսնենք Գիքորի աղբյուրը: Ըստ գյուղացիների, այս աղբյուրից ջուր են խմել «Գիքորը» պատմվածքի հայտնի հերոսներ Համբոն ու Գիքորը: Քայլարշավի ավարտին կվայելենք թումանյանական բնաշխարհով շրջապատված Ծովեր լճի հայելանման գեղեցկությունը:

       

      Հ․Գ․ Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 2 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ:

       

      — Արժեքի մեջ ներառված չէ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի մուտքավճարը՝ 1000 դրամ

      (Մուտքն անվճար է մինչև 12 տարեկան երեխաների համար, իսկ դպրոցականների, ուսանողների և կենսաթոշակառուների համար՝ 500 դրամ):

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1․ գիդի ծառայություն

      2․ տրանսպորտի ծառայություն

      Թումանյանի տուն թանգարան “Սիրուն խաչ” խաչքար Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցի Թումանյանի տուն թանգարան Թումանյանի տուն թանգարան Թումանյանի տուն թանգարան Ծովեր լիճ Գիքորի աղբյուր

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝

      ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:

      Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Սինոփսիս
        SYNOPSYS
        Ծրագրային ապահովման ընկերություն
      • varks.am
        Varks.am
        Վարկային կազմակերպություն
      • GMP
        G M P
        Դեղագործական ընկերություն
      • Ռոսգոսստրախ Արմենիա
        Ռոսգոսստրախ Արմենիա
        Ապահովագրական ընկերություն
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Թիմ Տելեկոմ Արմենիա
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ