Սկիզբ | : | 19.05.19 09:00 |
Ավարտ | : | 19.05.19 18:00 |
Գինը՝ | 1.900AMD |
Մասնակցության վճար — 1.900 ՀՀ դրամ (միայն երկկողմանի ուղևորափոխադրում)
Մասնակցության վճար — 2.500 ՀՀ դրամ (գիդի ծառայություն և երկկողմանի ուղևորափոխադրում)
Տոլմայի Համահայկական 9-րդ փառատոնը այս տարի տեղի կունենա մայիսի 19-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում։
— Փառատոնի մասնակցության մուտքի տոմսի արժեքն է 750 դրամ։
Տոմսն իր մեջ ներառում է մուտք արգելոց թանգարանի տարածք, այցելություն թանգարան և մասնակցություն փառատոնի միջոցառումներին։
Ավանդական երգ ու պարով ուղեկցվող փառատոնը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու տոլմայի ավելի քան 60 տարբեր տեսակներին և դրանց պատրաստման առանձնահատկություններին:
Տոլման հանդիսանում է հայերի ամենասիրելի ճաշատեսակներից մեկը, որը զարդարում է հայկական սեղանները ինչպես տոն, այնպես էլ սովորական օրերին:
Տուրի շրջանակներում կծանոթանանք նաև Էջմիածին ճարտարապետական հրաշքների հետ՝
— Էջմիածնի Մայր Տաճար
— Սբ. Գայանե եկեղեցի
— Սբ. Հռիփսիմե եկեղեցի
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ