Սկիզբ | : | 14.04.20 07:00 |
Ավարտ | : | 16.04.20 22:00 |
Գինը՝ | 33.000AMD |
38.000AMD |
ONE WAY TOUR-ը հրավիրում է Ձեզ հետաքրքիր ժամանակ անցկացնելու Թբիլիսիում, Անանուրիում, Մցխեթայում,
սիրահարների քաղաք Սիղնաղիում և Ջվարիում: Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում այդ
3 օրերի ավելի քան 25 տեսարժան վայրերի ցանկը.Օր 1
Թբիլիսի՝ Նարիկալա ամրոց, ծծմբային բաղնիքներ, Սբ. Գևորգ եկեղեցի, Սիոնի տաճար, Ազատության հրապարակ, Շարդենի փողոց, Շոթա Ռուսթավելի պողոտա,
McDonald’s և այլն:Օր 2
Բոդբեյի մենաստան, Սիղնաղիի բերդապարիսպներ, Սբ. Ստեֆանի և Սբ. Գեորգի եկեղեցիներ,
զբոսանք քաղաքում:Օր 3
Անանուրի ամրոց, Ժինվալյան ջրամբար, Մցխեթա՝ Սվետիցխովելի, Ջվարի և Սամտավրո վանական համալիրներլ: Վերադարձ ԵրևանՃոպանուղու արժեքը -2,5 լարի (500 դրամ)
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
Տարբերակ 1. Central by Mgzavrebi կամ նմանատիպ այլ հյուրանոց - 35.000 ՀՀ դրամ
Տարբերակ 2. GSG կամ նմանատիպ այլ հյուրանոց՝ 40.000 ՀՀ դրամ
1) հյուրանոց նախաճաշով
2) տրանսպորտ
3) փորձառու գիդի ծառայություն
Խումբը 12 անձից քիչ լինելու դեպքում փոխադարձ համաձայնությամբ ընդհանուր արժեքին կավելանա 10.000 դրամ:
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հ.Գ. Չմոռանաք ստուգել անձնագրի ելքի կնիքի առկայությունը:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ