Սկիզբ | : | 08.03.23 08:00 |
Ավարտ | : | 08.02.23 21:00 |
Գինը՝ | 8.000AMD |
11.000AMD |
Այս անգամ ուղևորվում ենք բացահայտելու ճարտարապետական անկրկնելի կոթող Տաթևի վանական համալիրը:
Նախքան Սյունիքի մարզ հասնելը կայցելենք հոյակերտ Նորավանք: Տպավորիչ վանական համալիրն այցելուներին զարմացնում է իր զարդաքանդակների նրբաճաշակությամբ և շրջակայքի հետ ներդաշնակությամբ: Տուրի ընթացքում կանգառ կունենանք նաև Հարսնաձորի դիտակետում, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի սյունյաց անդնդախոր կիրճերը: Այնուհետև կայցելենք Տաթևի վանական համալիր, որտեղ կարող եք նստել Տաթևեր ռեկորդակիր ճոպանուղի:
Հ.Գ. Ճոպանուղու միակողմանի տոմսն արժե 5.500 դրամ, երկկողմանին՝ 7.000 դրամ:
* Երկուշաբթի օրերին ճոպանուղին չի աշխատում:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3. գինու հյուրասիրություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ