Սկիզբ | : | 11.04.21 07:30 |
Ավարտ | : | 11.04.21 22:30 |
Գինը՝ | 6.000AMD |
Այս անգամ ուղևորվում ենք դեպի Վայոց Ձոր:
Քայլելու ենք Շատիվանք: Շատինի վանքը հիմնադրվել է 929 թ.-ին, գլխավոր եկեղեցին`1655թ.: Շատին գյուղը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի ստորոտում, Եղեգիս և Սելիմ գետերի միախառնման տեղում։ Շատինից մոտ 4 կմ դեպի արևելք, Եղեգիս գետի ձախափնյա լեռան լանջին գտնվում է Շատին վանքի (Շատին անապատ) համալիրը: 10-րդ դարից պահպանվել են բազմաթիվ խաչքարեր և արձանագրությունների բեկորներ։ Շատինը եղել է ուշ միջնադարի Սյունիքի կրոնական և մշակութային խոշոր կենտրոններից, ուր ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ Տնտեսական հզորությանը նպաստել են սերտ կապերը Գողթան գավառի, հատկապես Ջուղայի հետ։
Հաջորդ կանգառը լինելու է Քարայծերի դիտակետը. այծերին ու արջերին դիտակետից կարելի է տեսնել նաև անզեն աչքով: Հիշարժան օրը կամփոփենք ջերմ և հյուրընկալ «Արևի» հյուրատանը, որտեղ մեզ սպասվում է սուրճի և թեյի համեղ հյուրասիրություն:
Հ.Գ. Քայլարշավի երկկողմանի երկարությունը կազմում է 6կմ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ