Մեկնարկում է հերթական հատուկ տուրը, որի շրջանակներում միասին կուղևորվենք բացահայտելու Կապուտակ Սևանը և կանաչապատ Տավուշը: Տուրի սկզբում կայցելենք Սևանավանք, որը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով: Այնուհետև կշարժվենք Տավուշի մարզ, որտեղից կսկսենք մեր քայլարշավը դեպի անտառածածկ սարահարթում տեղակայված Մաթոսավանք: Այն կառուցվել է 1205 թվականին կիսամշակ խոշոր քարերով։ Մուտքի երկու կողմերին ագուցված են քանդակազարդ խաչքարեր։ Մաթոսավանքի վեհաշուք գեղեցկությամբ հիանալուց հետո զբոսանք կունենանք Հին Դիլիջան համալիրում:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 2կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային հագուստով, հարմարավետ կոշիկներով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ: