Սկիզբ | : | 12.04.20 09:00 |
Ավարտ | : | 12.04.20 18:00 |
Գինը՝ | 4.500AMD |
6.500AMD |
Ամենապահանջված ուղղություններից մեկը թե՛ տեղացի, թե՛ օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում Սևան, Դիլիջանն է: Այս փաստն ամենևին էլ պատահական չէ, քանի որ տուրի շրջանակներում կարելի է միաժամանակ բացահայտել հայկական բնաշխարհի անապատային և խիտ անտառային լանդշաֆտները:
Մեր առաջին կանգառը կլինի Սևանավանքը, որին հասնելու համար պետք է բարձրանանք թերակղզուց սկսվող մի քանի տասնյակ աստիճաններով: Վանական համալիրի պատմությանը ծանոթանալուց հետո, ցանկության դեպքում, կարող եք նավարկել Սևանա լճում, որն, ի դեպ, երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է:
Շարունակելով ճանապարհը՝ կհասնենք Տավուշի մարզ, որտեղ կայցելենք 10-13-րդ դարերում կառուցված Գոշավանք և Հաղարծին վանական համալիրներ: Անտառապատ լեռներով շրջապատված այս երկու նշանավոր վանքերն անշուշտ կտպավորեն Ձեզ: Հաջորդ կանգառը կլինի Պարզ լիճը, որտեղ կարող եք ժամանակ անցկացնել բնության գրկում և օգտվել լճի տարածքում առաջարկվող ծառայություններից: Տուրի ընթացքում կունենանք նաև կարճատև կանգառ Հին Դիլիջան համալիրի տարածքում. համալիրն ամբողջապես արտահայտում է 19-րդ դարի Դիլիջան քաղաքի իրական շունչը:
Հ.Գ. Սևանա լճում նավարկությունն արժե 1000 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ