Սկիզբ | : | 07.09.24 08:00 |
Ավարտ | : | 07.09.24 23:00 |
Գինը՝ | 7.500AMD |
Լոռվա չնաշխարհիկ անկյունում՝ Հաղպատում, կրկին համախմբվում ենք Սայաթ-Նովայի հանճարեղ արվեստի շուրջ:
Առաջին կանգառը կլինի Օձուն գյուղում, որտեղ կծանոթանանք 5-7-րդ դարերում կառուցված Օձունի տաճարին: Այնուհետև կայցելենք Սանահինի վանք, որն աչքի է ընկնում իր կրոնական և կրթական շինությունների
ներդաշնակությամբ։ Օրը կամփոփենք Հաղպատի վանքում, որտեղ էլ հենց տեղի կունենա փառատոնը։
Փառատոնը Լոռվա մարզում իրականացնելը ուղիղ կապ ունի Սայաթ-Նովայի կենսագրության հետ, ինչպես նաև
ներկայացնում է հայ միջնադարյան մշակույթի արժեքավոր կոթողներից մի քանիսը։ Հաղպատավանքի հարակից տարածքում ելույթ կունենան ճանաչված և սիրված խմբեր և ստեղծագործողներ: Առանձին մեկժամյա համերգով հանդես կգա Reincarnation Band-ը: Համերգաշարից բացի կիրականցվեն վարպետաց դասեր, որոնք կանցկացնեն երաժշտական խմբերի և ոլորտի առաջատար մասնագետները:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ