Սկիզբ | : | 04.10.20 07:30 |
Ավարտ | : | 04.10.20 21:30 |
Գինը՝ | 5.900AMD |
One Way Tour-ը ձեզ է առաջարկվում հետաքրքիր երթուղի ՀՀ Լոռու մարզում, որի ընթացքում կծանոթանաք Հայաստանի հետաքրքիր և նշանավոր մի շարք հուշարձանների հետ:
— Սկզբում կայցելենք ԱՐԴՎԻ, կլինենք ՍՐԲԱՆԵՍ (Սուրբ Հովհաննես) եկեղեցում և հայտնի ՕՁԻ ՊՈՐՏ կոչվող վայրում, որտեղից բխող աղբյուրը բուժիչ հատկություններ ունի և հայտնի է մի շարք լեգենդներով:
— Հաջորդ կանգառը կլինի Սբ. Նշան հուշարձանախմբում — Վերին Հոռոմայր
— Կայցելենք Լոռու հնագույն բնակավայրերից մեկը` ՕՁՈՒՆ, որտեղ կտեսնենք վաղմիջնադարյան նշանավոր տաճարը, իսկ կողքին` 5-6-րդ դդ. աստիճաններին տեղադրված կրկնակի կամարներով մահարձանը:
— Հաջորդ կանգառը կլինի 5-րդ դարում կառուցված ԾԻՐԱՆԱՎՈՐ կոչվող եկեղեցին` Դեբեդի բարձրադիր ժայռին, որին անվանում են նաև ԾԱՂԿԵՎԱՆՔ:
— Այնուհետև կսկսենք մեր երկար սպասված առանձնահատուկ քայլարշավը դեպի գողտրիկ Հոռոմայր, որ թաքնված է ժայռերի խորքում:
Հ.Գ. Դեպի Հոռոմայր Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 4 կմ: Պարտադիր պետք է լինել արշավական
կոշիկներով, համրար՝ շարժումը չկաշկանդող հագուստով: Ձեզ հետ վերցրեք հարմար ուսապարկ, լապտեր,
ակնոց, անձրևանոց գլխարկ, արևապաշտպան քսուք, տաք վերնահագուստ:
Չենք մոռանում ջուր և սնունդ վերցնել։
Քայլարշավը միջին բարդության է, սակայն ճնշման և շնչառական խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում մասնակցել:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ