Սկիզբ | : | 20.09.20 09:00 |
Ավարտ | : | 20.09.20 21:00 |
Գինը՝ | 4.900AMD |
Քաղաքային շրջայց առողջարանային Ջերմուկում, այցելություն Պարույր Սևակի տուն-թանգարան, գինու համտես Արենիի գինու գործարանում:
Տուրի ընթացքում կայցելենք Սևակի տուն-թանգարան, այնուհետև գեղեցիկ և հագեցած օր կանցկացնենք առողջարանային Ջերմուկ քաղաքում:
Մեզ սպասվում է քաղաքային շրջայց ՋԵՐՄՈՒԿՈՒՄ, հանքային ջրերի համտես՝ հանրահայտ ըմպելասրահում, թեթև քայլարշավ Արփայի գեղատեսիլ կիրճով դեպի ՋՐԱՀԱՐՍԻ ՎԱՐՍԵՐ ջրվեժ: Ճանապարհին կանցնենք նաև Երջանկության կամարով, այնպես որ չմոռանաք երազանք պահել:
Այնուհետև կայցելենք ՋԵՐՄՈՒԿԻ ՃՈՊԱՆՈՒՂԻ ցանկության դեպքում Դուք կարող եք 2430 մ բարձրությունից
տեսնել քաղաքի համայնապատկերը, Կեչուտի ջրամբարն և Ամուլսարը: Ջերմուկում կունենանք ժամանակ հանգստի և ընդմիջման համար: Դե իսկ վերադարձին կվայելենք Արենիի գինին:
Հ.Գ. Ճոպանուղի նստելը ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ: Արժեքը՝ 1500 դրամ է և ներառված չէ տուրի գնում:
Ներառված չէ նաև Թանգարանի մուտքավճարը՝ 500 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ