Սկիզբ | : | 08.07.17 07:00 |
Ավարտ | : | 09.07.17 23:00 |
Գինը՝ | 26.000AMD |
Առաջին անգամ ONE WAY TOUR-ի կողմից
Այս անգամ մեր այցելությունը դեպի Արցախ կլինի լրիվ այլ ոճով, ավելի ժամանցային ու ամառային:
Շոգից, տապից փախչելու լավագույն տարբերակը գտել ենք:
Լողավազան, DJ, երաժշտություն ու լավ տրամադրություն:
Էլ ի ՞նչ է պետք ամառային այս հանգստյան օրերը անմոռանալի դարձնելու համար:
Ուրեմն այսպես. վերցնում ենք լողազգեստներն ու ուղևորվում Արցախ:
Մեկնում ենք Սևան-Վարդենիսի կողմով: Ճանապարհին կայցելենք Դադիվանք և Գանձասար:
Երեկոյան 19:00-ին կսկսվի խելահեղ party-ն հատուկ հրավիրված DJ-ի ուղեկցությամբ:
Հաջորդ օրը առավոտյան կքայլենք դեպի շատ հայտնի ջրվեժը՝ Զոնտիկներ, այնուհետև նախատեսվում է
այցելություն Շուշի՝ Հունոտի կիրճով ու սուրբ Ղազանչեցոցով: Վերադարձը՝ Գորիսով ու Արենիով:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3․ գիշերակաց հյուրանոցում
4․ նախաճաշ
5. երեկոյան Pool Party-ի մասնակցություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ