Սկիզբ | : | 01.10.23 07:30 |
Ավարտ | : | 01.10.23 20:00 |
Գինը՝ | 7.500AMD |
10.500AMD |
Առաջին կանգառը կլինի Օձուն գյուղում, որտեղ կծանոթանանք 5-7-րդ դարերում կառուցված Օձունի տաճարին: Այնուհետև կայցելենք Հաղպատի վանք, որը Հայաստանի ամենախոշոր վանական համալիրներից մեկն է: Հաջորդիվ կուղևորվենք տեսնելու թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի 122-ամյա տունը, որն Ախթալայի հպարտությունն է: Ժամանակին այն ոչ միայն Արամյանցների համար է որպես հանգստյան տուն ծառայել, այլև դարձել է հայ մտավորականության հավաքատեղի: Տուրի ընթացքում կայցելենք նաև Ախթալա. վանք, որտեղ ներդաշնակորեն միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ Արամյանցի դղյակի մուտքավճարը՝ 1000 դրամ
(օտարերկրացիների համար՝ 1500 դրամ, 7-16 տ.-ի համար՝ 500 դրամ, մինչև 7 տ.-ի համար՝ անվճար):
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ