Սկիզբ | : | 17.04.22 08:00 |
Ավարտ | : | 17.04.22 21:30 |
Գինը՝ | 6.500AMD |
ԲԱՑԱՌԻԿ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՏԱՎՈՒՇ
Այս անգամ ուղևորվում ենք դեպի անկրկնելի Տավուշի մարզ:
Առաջին կանգառը կլինի Նոր Վարագավանքում, որը Վարագավան գյուղից մոտ 2կմ հարավ-արևմուտքում է գտնվում՝ անտառապատ լեռան լանջին:
Այնուհետև կքայլենք դեպի Շահմուրադի վանք: 12-13-րդ դարի Շահմուրադի վանքային համալիրը կազմված է եկեղեցուց, մատուռից և երկու գավթից։ Հուշարձանում շատ են միջնադարյան արձանագրությունները, ամբողջական ու կոտրված խաչքարերը: Կանգառ կունենանք նաև Տավուշի ջրամբարում, որը համարվում է արհեստական լիճ։
Տուրն ունի քայլարշավային հատված՝ մոտ 10-11 կմ (2 ուղղութունը)։ Մասնակիցները պետք է ունենան մեկ օրվա սնունդ, ջուր, արևապաշտպան ակնոց, գլխարկ, ինչպես նաև լինեն հարմարավետ հագուստով և սպորտային կոշիկներով։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1.գիդի ծառայություն
2.տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ