Սկիզբ | : | 09.04.22 10:00 |
Ավարտ | : | 09.04.22 17:00 |
Գինը՝ | 4.500AMD |
7.500AMD |
Այս անգամ ուղևորվելու ենք Արագածոտնի մարզ, որտեղ կբացահայտենք մարզի պատմամշակութային հուշարձանների մի մասը, և կունենանք հետաքրքիր ու հիշարժան օր: Առաջին կանգառը կլինի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցին: Այնուհետև կայցելենք Հովհաննավանք. հոյակերտ վանական համալիրը գտնվում է անմիջապես ժայռի պռնկին, որտեղից բացվում է շքեղ տեսարան դեպի Քասախի կիրճը: Հաջորդ կանգառը կլինի Սաղմոսավանքը, ապա ճանապարհը կշարունակենք դեպի ժայռափոր Ծաղկեվանք, որը համարվում է ամենաշատ այցելվող ուխտատեղիներից մեկը Հայաստանում: Ծաղկեվանքում, ի դեպ, կա առողջարար հատկություններ ունեցող մի աղբյուր, որին տեղացիները «Սուրբ ջուր» են անվանում:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 2.5 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմար հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. Գիդի ծառայություն
2. Տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ