Սկիզբ | : | 08.05.22 08:00 |
Ավարտ | : | 08.05.22 22:00 |
Գինը՝ | 7.000AMD |
Այս անգամ ճանապարհները մեզ տանում են դեպի չքնաղ Լոռի՝ տաղանդաշատ դերասանուհի Տաթև Հովակիմյանի ընկերակցությամբ։
Տուրի ընթացքում մեր առաջին կանգառը կլինի Ախթալայում: Աննման և յուրօրինակ այս հուշարձանախումբը հայտնի է հատկապես իր հոյակապ որմնանկարներով: Այնուհետև կայցելենք Օձունի փառահեղ վանական համալիր, որը միջնադարյան Հայաստանի ճարտարապետության լավագույն օրինակներից մեկն է։ Մեր հաջորդ կանգառը կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի վանքում։
Հագեցած օրը կամփոփենք հյուրատանը, որտեղ կվայելենք գյուղական թարմ ու համեղ սնունդ, իսկ երեկոյան խարույկի շուրջ հնարավորություն կունենանք դերասանուհու հետ ջերմ ու անմիջական քննարկումների մասնակիցը դառնալու։
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ հյուրատան մուտքավճարը՝ 2000 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ