Սկիզբ | : | 04.06.23 09:00 |
Ավարտ | : | 04.06.23 20:00 |
Գինը՝ | 6.500AMD |
Այս անգամ ուղևորվում ենք գեղատեսիլ Տավուշի մարզ, որն աչքի է ընկկնում բնական ժառանգության անզուգական հուշարձաններով:
Տուրի շրջանականերում այցելելու ենք 13-րդ դարի վանական համալիր՝ Մակարավանք, որն առանձնանում է իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ:
Այցելելու ենք նաև Լուսահովիտ գյուղի մոտակայքում գտնվող Մորո Ձորո վանք (կամ Մորու ձորի վանք, կամ էլ Ծռվիզի վանք), որն աչքի է ընկնում հատկապես իր յուրօրինակ ճարտարապետական լուծումներով: Կայցելենք նաև Իջևանի Դենդրոպարկ, որն առանձնահատուկ է բնության հիասքանչ գեղեցկությամբ և եզակի ծաղիկների բույրով:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 2 կմ է: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ