Սկիզբ | : | 14.11.21 10:00 |
Ավարտ | : | 14.11.21 22:00 |
Գինը՝ | 10.000AMD |
ՆՈՐ ՏՈՒՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գնում ենք բացահայտելու Հայաստանի գեղեցիկ ու խորհրդավոր անկյուններից մեկը՝ Մագելի քարանձավը:
Ճանապարհին այցելելու ենք նաև.
— Նորավանք վանական համալիր
— Սելավատար
— Արենի գինու գործարան
Մագելի քարանձավում օդի ջերմաստիճանը +8 C է՝ տարվա բոլոր եղանակներին, անկախ դրսի ջերմաստիճանից: Երթուղին կազմում է 350 մ (քարանձավի ընդհանուր երկարությունը կազմում է 1720 մ ) և ընդգրկում է ցածր առաստաղով նեղ անցումներ: Երթուղին հաղթահարելու համար պահանջվում են որոշակի ֆիզիկական ջանքեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3. ուղեկցորդ(ներ)ի ծառայություն քարանձավում
4. քարանձավի մուտքավճարը
5. սաղավարտի, լապտերի, ձեռնոցների վարձույթի վճարը
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ