Սկիզբ | : | 10.05.22 10:00 |
Ավարտ | : | 10.05.22 17:00 |
Գինը՝ | 5.500AMD |
8.500AMD |
Իսկ դու գիտե՞ս որտեղ է հայտնաբերվել առաջին ամենահին կոշիկը կամ առաջին գինեգործարանը։
Հարցի պատասխանն իմանալու համար միասին կուղևորվենք Արենիի քարանձավ, որը հայտնի է նաև Թռչունների քարանձավ անվամբ։
Մեր առաջին կանգառը կլինի Խոր Վիրապ վանական համալիրում: Այն կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Հնարավորություն կունենանք իջնելու ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան:
Այնուհետև կայցելենք Վայոց Ձորի մարզում գտնվող հայ առաքելական վանական համալիր՝ Նորավանք, որը կառուցվել է 13-14-րդ դարերում և կհիանանք մեր լեռնաշխարհի չքնաղ բնապատկերներով։ Հետադարձի ճանապարհին կանգառ կունենանք նաև Արենի գինու գործարանում, որտեղ կհամտեսենք տարատեսակ գինիներ։
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ Թռչունների քարանձավի մուտքավճարը — 1000 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. գինու հյուրասիրություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ