Սկիզբ | : | 26.03.23 08:00 |
Ավարտ | : | 26.03.23 21:00 |
Գինը՝ | 9.000AMD |
Միացի՜ր մեր հատուկ տուրին Սյունյաց աշխարհի հայտնի ու անհայտ անկյունները բացահայտելու:
Այս տուրի ընթացքում մեզ սպասվում է գեղեցիկ արահետներով քայլարշավ դեպի Հին Խոտ և Հին Շինուհայր գյուղեր: Քայլարշավը կսկսենք Հին Խոտ գլուղից։ Սյունյաց լեռներով և ժայռերով շրջապատված արահետը մեզ կտանի Հին Շինուհայր, որտեղ էլ կավարտենք մեր քայլարշավը։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 11 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. տրանսպորտի ծառայություն
2. գիդի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ