Սկիզբ | : | 29.06.19 08:00 |
Ավարտ | : | 29.06.19 21:00 |
Գինը՝ | 6.000AMD |
«ԱՊԱԳԱ Ռեզորթ» ակումբի տարածքում 5-րդ անգամ տեղի կունենա տարվա ամենավառ ու գունավոր «ՀայԲույս» փառատոնը: Փառատոնի մուտքը ազատ է:
ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ Է՝
— Խոտերից եւ ծաղիկներից պատրաստված դիզայներական զարդեր փառատոնի հյուրերի համար
— Ուսուցողական և ժամանցային վարպետաց դասեր
— Երաժշտություն, պարեր, խաղեր, մրցույթներ
— Լիլիթ Մելիքյանի կողմից հատուկ ՀայԲույս փառատոնի համար ստեղծված հագուստի նոր հավաքածուի շնորհանդես
— «Ենոքավանյան պոլո» յուրահատուկ շոու ձիերով
— «Խաղաղության ամենամեծ բրդուճ» (պատրաստում և համտես)
Երթուղու հաջորդ կետը կլինի Տավուշի մարզի Աչաջուր գյուղը, որի մոտ գտնվող անտառի մեջ, բարձրաբուն ծառերի թավուտում թաքնված է Մակարավանքի հոյակերտ համալիրը: Մակարավանքի համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերում և իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ կարևոր է տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1.գիդի ծառայություն
2.տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ