Սկիզբ | : | 10.01.21 09:30 |
Ավարտ | : | 10.01.21 20:00 |
Գինը՝ | 4.500AMD |
Այս անգամ բացառիկ տուրի շրջանակներում մեզ սպասվում է ձմեռային քայլարշավ դեպի Գոշի լիճ:
Նախքան Տավուշի մարզ հասնելը, կանգառ կունենանք Սևանավանքում: Այնուհետև կուղևորվենք դեպի Գոշավանք: Գոշավանքի մասին պատմական տեղեկություններ ստանալուց և Գոշի գերեզմանին այցելելուց հետո կմեկնարկենք մեր ձմեռային քայլարշավը դեպի Գոշի լիճ: Լիճն իր անունը ստացել է հայ գրող և հասարակական գործիչ Մխիթար Գոշի անունից: Այն տեղակայված է Դիլիջանի արգելոցի հենց սրտում:
Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 5 կմ:
Անհրաժեշտ է լինել հարմարավետ, սպորտային կոշիկներով (փոխնորդ զույգը ցանկալի է), տաք հագուստով, վերցնել սնունդ և ջուր 1 օրվա համար:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ