Սկիզբ | : | 20.02.22 09:30 |
Ավարտ | : | 20.02.22 20:00 |
Գինը՝ | 6.500AMD |
8.500AMD |
Այս անգամ մեզ սպասվում է ձմեռային քայլարշավ դեպի Գոշի լիճ:
Մեր առաջին կանգառը կլինի Գոշավանքում: Գոշավանքի մասին պատմական տեղեկություններ ստանալուց և Գոշի գերեզմանին այցելելուց հետո կմեկնարկենք մեր ձմեռային քայլարշավը դեպի Գոշի լիճ: Լիճն իր անունը ստացել է հայ գրող և հասարակական գործիչ Մխիթար Գոշի անունից: Այն տեղակայված է Դիլիջանի արգելոցի հենց սրտում: Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտավորապես 5 կմ: Տուրի ընթացքում կանգառ կունենանք նաև Հին Դիլիջան համալիրի տարածքում:
Հ.Գ. Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել հարմարավետ, սպորտային կոշիկներով (փոխնորդ զույգը ցանկալի է), տաք հագուստով, վերցնել սնունդ և ջուր 1 օրվա համար:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ