Ժամանակն է քայլելու կրթության և գիտելիքի հետքերով, զգալու նրա բազմադարյան ոգին: Ստեփան Օրբելյանը, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին. հենց նրանք են եղել Գլաձորի համալսարանի նշանավոր հետնորդները: «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը նվիրված է Հայաստանի հոգևոր և գիտական կյանքին: Սարերի և ձորերի ետևում իր տեղն է գտել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքը, որը կարծես դարձել է Նժդեհյան փոքրիկ անկյուն. այնտեղ է հանգչում Նժդեհի աճյունը: Լսե՞լ եք արդյոք Պշոռաբերդի մասին այն ակնարկը, թե դեպի Բերդ տանող ճանապարհին ժայռի վրա երևում են Սասունցի Դավթի ձիու ոտնահետքերը: Համոզվելու համար ճամփորդի՛ր և բացահայտի՛ր Հայաստանը մեզ հետ:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 16 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, տաք հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում