Սկիզբ | : | 12.09.20 08:00 |
Ավարտ | : | 13.09.20 21:00 |
Գինը՝ | 14.500AMD |
ՎՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԱԿԱՑ ԼՈՌԻՈՒՄ
Եվ այսպես ուղևուրվում ենք Լոռու մարզ։ Տուրի շրջանակներում այցելելու ենք հետաքրքիր և նոր վայրեր, իսկ գիշերակացը վրաններով չքնաղ Դսեղում խարույկի շուրջ կիթառի ուղեկցությամբ։
Օր 1-ին
Արդվիի Սբ․ Հովհաննես վանք — կառուցվել է VIII-XVII դարերում Հովհաննես Օձնեցու կողմից, և հիշատակվել է նաև Սրբանես վանք անունով։ Այստեղ է նկարահանվել հայտնի հայ ռեժիսոր` Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից որոշ տեսարաններ։
Օձի պորտ — Սրբանեսի վանք տանող ճանապարհին ժայռի մեջ երկու գալարվող վիշապ հիշեցնող երկար քարեր կան, որոնցից ջուր է գալիս: Վայրը կոչվում է «Օձի պորտ» Օձուն — 5րդ դարի համալիր է որտեղ գործունեություն է վարել մեր 34 րդ կաթողիկոս Հովհաննես Օձնեցին:
Մենձն էր Քարայր
Սանահին — X-XIII դդ. միջնադարյան հոգևոր, մշակութային նշանավոր կենտրոն։ Հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության արժեք:
Օր 2-րդ
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:
Բարձրաքաշի Սբ. Գրիգոր — կիսավեր վանական համալիր, որը ժամաակին եղել է տարածքում ամենահայտնիներից և որտեղ էլ գտնվում է Մամիկոնյաններ իշխանական տապանատունը:
Ծովեր լիճ
Վերադարձ Երևան
Հ.Գ. Գինն իր մեջ ներառում է վրանային գիշերակացը (ներառյալ քնապարկերի և կարիմատների տրամադրումը) ՝ նախաճաշով:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. վրանային գիշերակացը (ներառյալ քնապարկերի և կարիմատների տրամադրումը) նախաճաշով:
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ