Սկիզբ | : | 26.09.20 07:30 |
Ավարտ | : | 26.09.20 21:30 |
Գինը՝ | 5.500AMD |
ԳԱԹԱՅԻՆ ՏՈՆ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ
Ավանդություն դարձած «Գաթայի փառատոնը» ամեն տարի սեպտեմբեր ամսին նշում էինք Խաչիկ գյուղում, այս տարի փառատոն չի լինելու, սակայն մենք մեր ավանդույթերը պահում ենք և հրավիրում ենք Ձեզ միանալու այդ օրվա մեր տուրին դեպի Խաչիկ գյուղ՝ ճաշակելու տեղի յուրահատուկ համեղ գաթան:
Բայց իհարկե ինչպես մեր բոլոր տուրերը, այնպես էլ այս տուրը հագեցած է հաճելի և տեղեկատվական այցերով դեպի շատ գեղեցիկ և տեսարժան վայրեր:
Այսպիսով՝ ծրագրում.
✔︎ Սելավատար
✔︎ Խաչիկ գյուղ
✔︎ Խաչիկի Սբ. Աստվածածին եկեղեցի
✔︎ Մեսրոպի աղբյուր
✔︎ Պորտախաչ
✔︎ Խոտակերաց (Քարակոփ վանք)
✔︎ Առաստամուղ գավառագիտական թանգարան (մուքավճար 300 դրամ)
✔︎ Քայլարշավ Չռան բնակատեղի — 1,5 կմ
✔︎ Քայլարշավ Հնգզարաթ (Հազարափրկիչ) եկեղեցի (երբեմնի կանգուն եկեղեցու տարացքից երևում է Խաչիկ գյուղը ամբողջությամբ) — 6կմ
Ճիշտ է փառատոն չի լինելու, բայց խոստանում ենք, որ կունենաք գաթայի հետաքրքիր մաստեր — կլաս ու կհամտեսեք Խաչիկի անմահական գաթան:
Հ.Գ. Արժեքում ներառված է գաթայի մաստեր — կլասը և հյուրասիրությունը: Ներառված չէ թանգարանի մուտքավճարը՝ 300 դրամ:
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 7.5 կմ է, և անհրաժեշտ է լինել պատրաստ քայլարշավին, ունենալով՝ հարմար սպորտային կոշիկներ, շարժումը չկաշկանդող հագուստ, գլխարկ, ակնոց, արևապաշտպան քսուք, ջուր և սնունդ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. Գիդի ծառայություն
2. Տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ