wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 94 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԳԱՌՆԻ, ԳԵՂԱՐԴ, ԽՈՐ ՎԻՐԱՊ, ՆՈՐԱՎԱՆՔ

      Սկիզբ: 20.06.21 09:30
      Ավարտ: 20.06.21 20:00
      Գինը՝ 5.500AMD
      7.500AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Կոտայքի մարզում եմ գտնվում հայկական ճարտարապետության անգին գոհարներ՝ Գառնու տաճարը և Գեղարդավանքը: Գառնու տաճարը միակ հեթանոսական կոթողն է, որը հասել է մինչև մեր օրեր և չի դադարում իր գեղեցկությամբ գրավել զբոսաշրջիկներին: Հաջորդիվ կուղևորվենք Գեղարդի վանք: Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Դեպի Խոր- Վիրապ տանող ճանապարհին կտեսնենք չքնաղ Ազատի ջրամբարը և կայցելենք Խոր Վիրապ: Խոր Վիրապ վանքի անվանումը բառացիորեն նշանակում է «խորը զնդան»: Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը այստեղ 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան: Երթուղին կեզրափակենք այցելելով Նորավանք: Վանական համալիրը «եզրագծված» է գեղատեսիլ վառ կարմիր գույնի ժայռերով։ Հատկապես երեկոյան ժամերին՝ մայր մտնող արևի վերջին շողերի ներքո, բոսորագույն ժայռերն ու մարդակերտ գլուխգործոցը միահյուսվելով մեկ ամբողջություն են դառնում։ Միջնադարում Նորավանքը կարևոր մշակութային և հոգևոր կենտրոն էր հանդիսանում: Նորավանքը Հայաստանի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է: 2002 թ-ին վանքը հիմնովին վերանորոգվել է:

       

      Գառնու մուտքավճարը ներառված չէ արժեքի մեջ — տեղացիների համար 750 դրամ է, օտարերկրացիների համար՝ 1.500 դրամ

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1․ գիդի ծառայություն

      2․ տրանսպորտի ծառայություն

      Գառնի*, Գեղարդ, Սևան / Սևանավանք /, Ծաղկաձոր* Գեղարդավանք Խոր Վիրապ, Էջմիածին (Մայր Տաճար, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե), Զվարթնոց* **** Ազատի ջրամբար Նորավանք Նորավանք

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      Ներբեռնել տուրի PDF տարբերակը

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Սինոփսիս
        SYNOPSYS
        Ծրագրային ապահովման ընկերություն
      • varks.am
        Varks.am
        Վարկային կազմակերպություն
      • GMP
        G M P
        Դեղագործական ընկերություն
      • Ռոսգոսստրախ Արմենիա
        Ռոսգոսստրախ Արմենիա
        Ապահովագրական ընկերություն
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Բիլայն
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ