Սկիզբ | : | 05.09.20 06:30 |
Ավարտ | : | 06.09.20 22:00 |
Գինը՝ | 22.500AMD |
ԽՈՒՍՏՈՒՓ ԼԵՌ
Խուստուփը կրում է Սյունյաց աշխարհի խրոխտ դիմագիծը, ունի 3201 մ բացարձակ բարձրություն
(ծովի մակերևույթից եղած բարձրությունը)։
Մեր երկօրյա ուղևորության ծրագիրն է․
Երևանից արտաճանապարհային մեքենաներով կուղևորվենք դեպի Սյունիքի մարզ, մեր առաջին կանգառը կլինի Որոտան գետի վրա գտնվող Սատանի կամուրջում, ցանկության դեպքում կարող եք իջնել և լողալ կամուրջի տակ գտնվող տաք աղբյուրներում, այնուհետև կշարունակենք ճանապարհը և կանգառ կունենանք Տաթևի վանքի մոտական բարձրունքում, որտեղից երևում է վանքն իր ամբողջ վեհությամբ, զմայլվելով տեսարանով կշարունակենք ճանապարհը դեպի Կապան քաղաք և կհասնենք վրանատեղի, որտեղ կպատրաստվենք գիշերելուն և խարույկահանդեսին:
Վաղ առավոտյան կսկսենք մեր վերելքը Խուստուփի գագաթ (3201 մ) և մինչ գագաթ հասնելը կդիմավորենք չքնաղ լուսաբացը լեռան վրայից, հասնելով գագաթին կզմայլվենք բացվող հրաշալի տեսարանով:
Իջնելիս կանգառ կունենանք Նժդեհյան ուխտատեղիում, որտեղ ամփոփված են մեծն զորավարի մասունքները, հասնելով վրանատեղի՝ մի փոքր կհանգստանանք, այնուհետև կշարժվենք դեպի Երևան: Հետադարձին կայցելենք նաև 11-րդ դարի հզոր վանքերից մեկում՝ Բղենո Նորավանքում:
Մասնակիցները իրենց հետ պետք է ունենան՝
• 2 օրվա համար նախատեսված սնունդ (հաշվի առնելով, որ ճանապարհին կանգառ կունենանք սննդի կետում)
• խմելու ջուր
• քնապարկ
• ուսապարկ
• լապտեր
• տաք հագուստ
• արշավային և շարժումը չկաշկանդող հագուստ
• արևապաշտպան քսուք
• արևային ակնոց և գլխարկ
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
- ամենագնացների ծառայություն
- գիդ-ուղեկցորդների ծառայություն
- վրանների տրամադրում
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ