Սկիզբ | : | 28.05.23 10:00 |
Ավարտ | : | 28.05.23 16:00 |
Գինը՝ | 5.000AMD |
8.000AMD |
Տուրի շրջանակներում կբացահայտենք Հայաստանի ամենագեղեցիկ և ճարտարապետական հրաշքներով հարուստ քաղաքներից մեկը՝ էջմիածինը: Այն հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն՝ սկսած 4-րդ դարից։ Սկզբում կայցելենք Էջմիածնի Մայր Տաճար, որը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական շինություններից մեկը և կառուցվել է Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Այնուհետև կծանոթանանք Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե եկեղեցիներին։ Վերջինս ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Հաջորդ կանգառը կլինի Մայիսյան հերոսամարտին (Սարդարապատի հերոսամարտ) նվիրված Սարդարապատ հուշահամալիրը։ Երթուղին ներառում է նաև այց դեպի տպավորիչ ճարտարապետական կառույց Զվարթնոցի տաճար։
Մասնակիցներն, ըստ ցանկության, կունենան հնարավորություն այցելելու «Մաչանենց տուն», որտեղ կազմակերպվում են տարատեսակ վարպետության դասեր:
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ Զվարթնոցի մուտքավճարը ՝ 1500 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ